Վրաստանն ու Պերուն համաձայնագիր են ստորագրել անայցագիր ռեժիմի վերաբերյալ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի և Պերուի արտաքին գործերի նախարարներ Իլյա Դարչիաշվիլին և Անա Սեսիլիա Գերվասի Դիասը համաձայնագիր են ստորագրել երկու երկրների միջև անայցագիր ռեժիմի վերաբերյալ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Վրաստանի արտգործնախարարության մամուլի ծառայությունը։

«Վրաստանի և Պերուի Հանրապետության միջև ձևակերպվել է անայցագիր ռեժիմի մասին համաձայնագիր», - մեջբերում է ТАСС-ը հատված հաղորդագրությունից։

Նախարարների հանդիպումը, որի ժամանակ ստորագրվել է փաստաթուղթը, տեղի է ունեցել Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանի շրջանակներում։ Դարչիաշվիլին և Գերվասի Դիասը քննարկել են բարձր մակարդակի փոխայցելությունների և առևտրատնտեսական, քաղաքական, մշակութային և այլ ոլորտներում համագործակցության խորացման կարևորությունը։ Դարչիաշվիլին ընդգծել է, որ Վրաստանի համար կարևոր է համագործակցությունը Լատինական Ամերիկայի երկրների հետ։

Հաղորդվում է նաև, որ Վրաստանը Պերուի հետ փորձի փոխանակում կանցկացնի սպասարկման և պետական ծառայությունների ոլորտում բարեփոխումներ իրականացնելու հարցում։

Հայերեն

ՉԺՀ-ն խոստացել է ԵՄ-ի նկատմամբ կիրառել հայելային միջոցներ, եթե իր ապրանքների մուտքը եվրոպական շուկա սահմանափակվի

Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության «Փոխգործակցության համար» կրծքանշանով

Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը

Ինժեներական քաղաքում տեղի ունեցավ Քամ Ղաֆֆարիանին նվիրված աստղի բացման հանդիսավոր արարողությունը

Դմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերը

Ակադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումը

Ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ քրեական վարույթով վերականգնվել է 18.5 մլն դրամի վնասը

Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա

Նոյեմբերի 6-ի միջոցառումների անոնս