Այնթապում այրվել են բենզինի և հեղուկ գազի լիցքավորման կետեր, 2 ավտոմեքենա. մեկ մարդ այրվածքներ է ստացել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնն ահազանգ է ստացել, որ Այնթապ գյուղի 10-րդ փողոցում այրվում է հեղուկ գազի լիցքավորման կայան։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային և Երևան քաղաքի փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատների յոթ մարտական հաշվարկ, մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, Երևան քաղաքի փրկարարական և Փրկարարկան ուժերի վարչությունների հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Երևան-Արտաշատ խճուղու թիվ 51/1 հասցեում գտնվող բենզինի և հեղուկ գազի լիցքավորման կայանում, հեղուկ գազի լիցքավորման կետից առկա է վառելիքի արտահոսք․ կա տուժած։

«Դեպքի վայրում հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» կանչ:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ տուժած Վ․ Ա․-ն (ծնված 2003 թ․) տեղափոխվել է Մասիսի ԲԿ, այնուհետև՝ «Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության։

Փրկարարները դադարեցրել են հեղուկ գազի լիցքավորման կետի արտահոսքը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 14։30-ին, մարվել՝ 15։41-ին։ Այրվել են բենզինի և հեղուկ գազի լիցքավորման կետերը, «Renault Megane» մակնիշի 2 ավտոմեքենա և կից վագոն-տնակը՝ մոտ 15 քմ։

Փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարևան սուպերմարկետի պահեստային հատված (մոտ 600 քմ) և հարակից շինություններ։

Հայերեն

ԵԱՏՄ, ԵՄ և հանրաքվե. Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Պուտինը

Մենք շահագրգռված ենք Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների հետագա զարգացմամբ ու խորացմամբ. Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպմանը

Պայմանավորվեցինք անկեղծ և կառուցողական խոսակցությունը շարունակել Մոսկվա կատարելիք իմ առաջիկա այցի ընթացքում. Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպման մասին

Գերմանիան Ռուսաստանին մեղադրել է Լայպցիգի օդանավակայանում դիվերսիա իրականացնելու փորձի մեջ

Բիշքեկում ընթանում է Փաշինյան-Պուտին հանդիպումը

Գերմանիայի խոշորագույն ջերմաէլեկտրակայաններից մեկի մոտ պայթուցիկ նյութեր են հայտնաբերվել

Ռուսաստանի կողմից աճող սպառնալիքի պայմաններում պաշտպանությունն ամրապնդելու նպատակով ԵՄ-ն համախմբում է առաջատար փորձագետներին

Կառլեն Հովհաննիսյանը տեղափոխվում է ռուսական «Ակրոն»

Քաղաքաշինության կոմիտեի նախագահն ու ԲՏԱ և ԱԲ փոխնախարարը կարևորել են նորարարական ծրագրերի իրականացման գործում ջանքերի մեկտեղումը

Երևանում կանցկացվի հայ-թուրքական գործարար համաժողով և Armenia Expo 2026-ը