ՄԱԶԾ և ԵՄ աջակցությամբ ՀՀ կառավարությունը կկազմակերպվի ձեռնարկություններ աշխատանքի  դիմող անձանց վերապատրաստումը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարության, Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) և Եվրամիության համագործակցությամբ մեկնարկած նոր նախաձեռնության շրջանակում կկազմակերպվի ձեռնարկություններ աշխատանքի դիմող անձանց մասնագիտական վերապատրաստման գործընթացը։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից

«Եթե ունեք աշխատողի կարիք կամ պատրաստ եք կազմակերպել աշխատանքի համար դիմող անձի մասնագիտական վերապատրաստման գործընթացը, ապա կտրամադրվի ֆինանսավորում՝ Ձեր իսկ առաջարկած չափով՝ Կառավարության, Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) և ԵՄ համագործակցությամբ մեկնարկած նոր նախաձեռնության շրջանակում։

Դիմելիս կազմակերպությունն ինքն է որոշում, թե քանի անձի է պատրաստ վերակրթել, աշխատանքով ապահովել և որքան գումար է ակնկալում ստանալ դրա դիմաց. գումարի սահմանափակում չկա։

Կազմակերպությունները նաև ազատ են ընտրելու, թե ինչ տևողությամբ, ձևաչափով (առցանց կամ առդեմ) և ծավալով կրթական ծրագիր են նախատեսում իրականացնել՝ պայմանով, որ դրա տևողությունը չգերազանցի հինգ ամիսը։

Ծրագրին կարող է դիմել և աջակցություն ստանալ աշխատուժի կարիք ունեցող, ինչպես նաև աշխատանքի կրթական ծառայություններ մատուցողցանկացածկազմակերպություն. ընդ որում՝ վերջիններս կարող են դիմել առանձին կամ համատեղ և ըստ արդյունքի ստանալ ֆինանսավորում՝ քաղաքացիների վերակրթման և աշխատանքի տեղավորման համար:

Կազմակերպությունները կարող են դիմել ցանկացած մասնագիտությամբ աշխատակիցներ վերապատրաստելու և աշխատանքով ապահովելու համար, բացառությամբ՝ զինվորական մասնագիտությունների։

Ավելին իմանալու և Ձեր առաջարկը ներկայացնելու համար կարող եք այցելել ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի կայքէջ հետևյալ հղմամբ՝https://shorturl.at/exER2(անհրաժեշտ փաստաթղթերին, դիմելու ընթացակարգին կարող եք ծանոթանալ «Թեմային առնչվող փաստաթղթեր» հատվածում):

Դիմումներ ներկայացնելու վերջնաժամկետ՝ սեպտեմբերի 29»,- ասվում է հայտարարության մեջ։

Ըստ աղբյուրի՝ մրցույթը կազմակերպվում է Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող «Կառուցելով սոցիալական պաշտպանության դիմակայուն համակարգ» և ՄԱԶԾ-ի կողմից ֆինանսավորվող «ՄԱԶԾ-կառավարություն գործընկերության ծրագրի ընդլայնում (Հարթակ #5)» ծրագրերի շրջանակում։

Հայերեն

Կաշառք ստանալու և տալու դեպքերի առթիվ քրեական գործով կալանավորվել է ՀԿԱԾ Շիրակի ստորաբաժանման պետը

«Ահա սքրինշոթը, գումարը փոխանցվել է». IDBank-ը զգուշացնում է կեղծ փոխանցումների միջոցով իրականացվող զեղծարարությունների մասին

Գրոսին անընդունելի է համարել Զապորոժիեի ԱԷԿ-ի վրա հարձակումը, որի հետևանքով կա զոհ

Երևանի մի խումբ փրկարարներ արժանացել են պարգևների

Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարը հեռախոսազրույց է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ

Վենսը վստահեցրել է, որ Վաշինգտոնի և Թեհրանի միջև հակամարտությունը հավերժ չի շարունակվելու

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ընդգծել է կենսաբազմազանության պահպանության և բնական ռեսուրսների կայուն կառավարման կարևորությունը խաղաղության ամրապնդման գործում

Դավիթ Թադևոսյանն ու Խալիլ Շիրղոլամին քննարկել են Հայաստանի և Իրանի միջև տեխնոլոգիական համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Հութիները հայտնել են Սաուդյան Արաբիայում նավթային օբյեկտներ և օդանավակայաններ թիրախավորելու մասին

Այստեղ մի քիչ տարբեր եմ, ենգիբարյանական եմ. Վարդան Պետրոսյանն իր կյանքի էջերն ընթերցողին է ներկայացնում «Նամակներ Փարիզից» գրքով