Ինձ համար ցավալի էր, որ ծանրամարտի աշխարհի առաջնության մարզադահլիճի տրիբունաները դատարկ էին. Կարեն Գիլոյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը լիահույս է, որ Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան աշխարհի առաջնությունների անցկացումը կվստահի «ծանրամարտային երկրներին», որտեղ մարզաձևը սիրված է, և մարզադահլիճը դատարկ չի լինի:

«Ինձ համար ցավալի էր` աշխարհի առաջնության մարզադահլիճի տրիբունաները դատարկ էին: Երբ հիշում եմ Երևանի Եվրոպայի առաջնությունը, ափսոսանք եմ ապրում, որ աշխարհի առաջնությունում տրիբունաները դատարկ էին: Առանց այդ էլ մարզաձևը նկատմամբ հետաքրքրությունն անկում է ապրում: Ոչ «ծանրամարտային» երկրում աշխարհի առաջնությունն անցկացնելը վերջնականապես կզրոյացնի հետաքրքրությունը ծանրամարտի նկատմամբ»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Գիլոյանը:

Նախարարի տեղակալի խոսքով` ծանրամարտի աշխարհի առաջնություն Եվրոպա աշխարհամասում վերջին անգամ անցկացվել է 2014 թվականին:

«Հաջորդ տարի էլ աշխարհի առաջնությունը կանցկացվի Բահրեյնում։ Վստահ եմ, որ տրիբունաները էլի դատարկ են լինելու: Մեր ցանկությունն է, որ մեծացնենք հետաքրքրությունը ծանրամարտի նկատմամբ»,-ասաց նա:

Գիլոյանը շնորհավորեց Հայաստանի ծանրամարտի հավաքականին աշխարհի առաջնության ժամանակ կատարած թիմային աշխատանքի համար:

Անդրադառնալով նախաօլիմպիական տարում հայ մարզիկների գրանցած արդյունքներին՝ Գիլոյանն ընդգծեց, որ Փարիզի Օլիմպիական խաղերում Հայաստանն առավելագույնը 3 ծանրորդ կարող է ունենալ և մարզչական շտաբը պետք է որոշի, թե որ մարզիկները պետք է ներկայացնեն Հայաստանը:

Վարվառա Հայրապետյան

Հայերեն English

ՀՀ ԱԳՄԱ փոխնախարարն ԱՄԷ արտաքին գործերի պետնախարարի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների օրակարգը

Ֆիլիպիններում նախատեսում են ավարտին հասցնել գործող փոխնախագահի դատավարությունը

Ուկրաինայում բանակցությունների նոր փուլից հետո ԱՄՆ-ն հայտնել է խաղաղության ուղղությամբ արձանագրված առաջընթացի մասին

Բունդեսթագը հաստատել է Գերմանիայի դաշնային բյուջեն, որը նախատեսում է պաշտպանական ծախսերի ռեկորդային ցուցանիշ

Անօդաչու թռչող սարքը խախտել է Լատվիայի օդային տարածքը

ՀՀ ՆԳՆ կրթահամալիրում անցկացվել է «Փաստաթղթերի կեղծում» թեմայով մասնագիտական դասընթաց

Աբու Դաբիում քննարկվել են Հայաստանի և ԱՄԷ-ի միջև հետագա համագործակցության ուղիները

Տիգրան Մեծի պողոտա-Ագաթանգեղոսի փողոց խաչմերուկից մինչև Խորենացու փողոցի հատվածը ժամանակավորապես փակ է լինելու երթևեկության համար

Վճռաբեկ դատարանը բեկանել է Դավիթ և Գոռ Համբարձումյաններին վերաբերող Վերաքննիչ դատարանի որոշումը

Մեկնարկել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի դրամահավաք-արշավը