Podcast-Հարց բժշկին. դեմքի մի կեսում մինչև մի քանի րոպե տևող ուժեղ, շոկային ցավերը եռորյակ նյարդի նևրալգիայի դրսևորվում է

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նյարդային համակարգը մարդու օրգանիզմում ունի կարևոր նշանակություն և նյարդային ցանկացած խնդիր կարող է առաջացնել մի շարք հիվանդություններ՝ ուղեկցվող սուր ցավերով: Եռորյակ նյարդի հիմնական ֆունկցիան դեմքի հատվածում զգայունության ապահովումն է: Դրանք տեղակայված են երկու կողմից: Եռորյակ նյարդը 3 ճյուղ ունի: Առաջին ճյուղն ապահովում է աչքի, վերին կոպի ու ճակատի մաշկի զգայությունը, երկրորդ ճյուղը` ստորին կոպի, այտի ու ռունգների, վերին շուրթի ու վերին լնդի զգայունությունը, իսկ երրորդը` ստորին ծնոտի, ստորին շրթունքի, լնդի ու որոշ ծամող մկանների զգայունությունը:

Եռորյակ նյարդի նևրալգիայի, դրա դրսևորման և հիվանդության տեսակների մասին «Արմենպրես»-ի «Հարց բժշկին» նախագծի հերթական հաղորդմանշրջանակում մանրամասնում է «ՊուլսՄեդ» բժշկական կենտրոնի բժիշկ-նյարդաբան Ռիտա Գասպարյանը:

Ըստ մասնագետի՝ եռորյակ նյարդի նևրալգիան նոպայաձև ընթացքով քրոնիկական հիվանդություն է, որն ախտահարում է եռորյակ նյարդը։ Այն բնորոշվում է եռորյակ նյարդի մեկ կամ մի քանի ճյուղերի նյարդավորման շրջանում առաջացող դիմային նյարդերի ցավերով՝ կրակող, այրող, ծակող սուր ցավերի առաջացմամբ։ Եռորյակ նյարդի նևրալգիան դասվում է նյարդային հիվանդությունների շարքին, որոնք են՝ դիմային նյարդի նևրիտը, ռադիկուլիտը և այլն։

«Գոյություն ունի հիվանդության 2 հիմնական տեսակ՝ տիպիկ և ատիպիկ։ Տիպիկը դրսևորվում է դեմքի մի կեսում մի քանի վայրկյանից մի քանի րոպե տևող հանկարծակի ծագող, ուժեղ, շոկային ցավերով։ Այս դրվագները կարող են ձգվել 2 ժամից ավել։ Ատիպիկը արտահայտվում է մշտական այրող ցավերով, որը նվազ ինտենսիվ է։ Դրվագները կարող են խթանվել դեմքին ցանկացած հպումից։ Նույն մարդու մոտ հիվանդության 2 տեսակներն էլ կարող են հանդիպել։ Վերջինս ամենացավոտ տեսակներից է և կարող է բերել դեպրեսիայի»,-ասաց բժիշկ-նյարդաբանը:

Մասնագետը նշեց, որ եռորյակ նյարդի նևրալգիայի բորբոքման պատճառն անհայտ է, բայց կա կարծիք, որ կապված է եռորյակ նյարդի շուրջ միելինի կորստով։ Այն կարող է տեղի ունենալ ուղեղի ցողունիցից դուրս գալու տեղում արյունատար անոթի ճնշվելու, ցրված սկլերոզի, կաթվածի կամ վնասվածքի դեպքում։ Առավել քիչ հանդիպող պատճառներից են ուռուցքը և զարկերակ-երակային մալֆորմացիան։

«Այս հիվանդությունը բնութագրվում է դեմքի ուժեղ արտահայտված ցավային դրվագներով, եռորյակ նյարդի ճյուղերի ընթացքով։ Յուրաքանչյուր նոպա սովորաբար տևում է մի քանի վայրկյանից մինչև մի քանի րոպե կամ ժամ, բայց դրանք կարող են ժամեր շարունակ կրկնվել շատ կարճ ընդմիջումներով»,-ասաց Ռիտա Գասպարյանը:

Բժիշկ-նյարդաբանը ընդգծեց՝ որքան վաղ սկսվի բուժումը, այնքան քիչ է կրկնվելու հավանականությունը։

Ինչի՞ց կարող են խթանվել ցավային նոպաները: Որո՞նք են հիվանդության առաջացման պատճառները և բուժումը: Ո՞ր տարիքային խմբերում է հաճախ հանդիպում այս խնդիրը:

Այս հարցերի պատասխանները ստանալու և մասնագետի կողմից առաջարկվող լուծումներին ավելի մանրամասն ծանոթանալու համար առաջարկում ենք լսել փոդքաստը:

ԳայանեԳաբոյան

Լսեք նաև այլ թեմաներովPodcast-ները

Հայերեն

ՀՀ էկոնոմիկայի և ՌԴ գյուղատնտեսության նախարարները քննարկել են հայկական արտադրանքի մատակարարման սահմանափակումների վերացումը

Շվանիձորում ապօրինի ընդերքօգտագործման դեպք է բացահայտվել

Փրկարար ծառայությունը քաղաքացիներին հորդորում է լողալ միայն թույլատրելի վայրերում

Կանադան և ԱՄՆ-ն փորձում են մինչև օգոստոսի 19-ը առևտրային համաձայնության հասնել

Հունաստանի հյուսիսում անտառային հրդեհի պատճառով մարդկանց տարհանում են ցամաքով և ծովով

ՌԴ գյուղնախարարությունը ներկայացրել է Հայաստանից գյուղմթերքի ներմուծումը վերականգնելու պայմանները

Բուզանդի փողոցում ծուխ է նկատվել. դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարների չորս մարտական հաշվարկ

Վրաց-ռուսական սահմանին երթևեկությունը վերականգնվել է

Ուկրաինան առաջարկել է փոխադարձաբար դադարեցնել Սև ծովում քաղաքացիական նավերի դեմ հարվածները

Իտալիայում պայթյուն է տեղի ունեցել զինամթերքի արտադրության գործարանում