Մանե Թանդիլյանը երևանցիներին կոչ է անում անպայման մասնակցել Երևանի ավագանու ընտրությունների քվեարկությանը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Ապրելու երկիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանը իր քաղաքացիական պարտքը կատարեց Երևանի ավագանու ընտրություններում։

Քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում Թանդիլյանը երևանցիներին կոչ արեց անպայման մասնակցել քվեարկությանը, քանի որ չմասնակցելը իշխանության օգտին է։

Անդրադառնալով դիտարկմանը, որ ընտրողների մասնակցության ցուցանիշն այս պահին ցածր է՝ Թանդիլյանը կարծիք հայտնեց, որ դա կարող է պայմանավորված լինել նրանով, որ մարդիկ զբաղված են իրենց անձնական գործերով։ Մասնավորապես, նա նշեց, որ այսօր մարդիկ նաև գերեզմանատներ են այցելու, ինչը կարող է նաև նրանց տրամադրության վրա ազդել։ Այնուամենայնիվ, Թանդիլյանը կոչ արեց անձնական գործերն ավարտելուց հետո անպայման գնալ և մասնակցել քվեարկությանը։

Նա ընդգծեց, որ իրենց շտաբում տարբեր ընտրախախտումների մասին լուրեր կան, այս պահին իրենք դեռևս հավաքագրում են այդ ահազանգերը, որպեսզի նաև նկատի ունենան դրանց ազդեցության չափը։ «Այս պահին այդպիսի լուրջ արձանագրում չկա, բայց ամբողջ օրն առջևում է»,- ասաց Թանդիլյանը։

Մանե Թանդիլյանը նաև նշեց, որ բարձր է գնահատում իր շանսերը։ «Ես նորից եմ ուզում կրկնել՝ միակ մտավախությունս մասնակցության ցուցանիշն է։ Երևանցիները պետք է հաղթեն, հետևաբար՝ պետք է մասնակցեն»,- նշեց Թանդիլյանը։

Նա նաև ասաց, որ քվեարկել է հանուն ինքնիշխանության, հետևաբար՝ նաև հանուն իշխանափոխության։

Հայերեն

Ռուսաստանի ու Բրազիլիայի նախագահները մտքեր են փոխանակել Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ

Չեմպիոնների լիգա. «Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց «Ցելյե»-ին

Իրաքը ծրագրում է դեպի Սիրիա և Թուրքիա նավթատարի շինարարություն սկսել

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Վայոց Ձորի մարզերում

Հայաստանի 5 մարզերի մի շարք համայնքներում ամբողջությամբ դադարեցվել է էլեկտրամատակարարումը. ՀԷՑ

Հակակոռուպցիոն դատարանը երկարաձգել է Արմեն Աշոտյանի տնային կալանքի ժամկետը

Կատարը հույս ունի, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնագիրը կկնքվի առաջիկա ժամերի և օրերի ընթացքում

Թուրքիայի գերագույն ռազմական խորհուրդը ռազմաօդային ուժերի նոր գլխավոր հրամանատար է նշանակել

ԵՏՀ կոլեգիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առիթով

Օգոստոսի 5-ի միջոցառումների անոնս