Էրդողանը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում Շվեդիան չի կատարել իր խոստումները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ին անդամակցելու գործընթացում Շվեդիայի կողմից Անկարային տված խոստումները դեռ չեն կատարվել։ Այժմ Շվեդիայի հայտի հաստատման որոշումը պետք է կայացնի Թուրքիայի խորհրդարանը։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Արևմուտքն անընդհատ ասում է Շվեդիա, իսկ մենք ասում ենք՝ քանի դեռ մեր խորհրդարանը որոշում չի կայացրել, չենք կարող ասել՝ այո կամ ոչ։ Նախ՝ Շվեդիան պետք է կատարի իր պարտավորությունները։ Մեզ ասում են, որ իրենք օրենք են ընդունել, բայց օրենք ընդունելը քիչ է, պետք է կիրառել։ Ստոկհոլմի փողոցներում ահաբեկչական գործողությունները շարունակվում են։ Փաստորեն մեզ տված խոստումները չեն կատարվել։ Ի՞նչ դիրքորոշում կընդունի իմ խորհրդարանը, թող հետևեն։ Եթե ուզում են, որ մենք հարցը մտցնենք խորհրդարան, մենք դա կանենք, բայց որոշումը կկայացնի խորհրդարանը»,- ասել է Էրդողանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու նպատակով ԱՄՆ մեկնելուց առաջ:

Ֆինլանդիան և Շվեդիան 2022 թվականի մայիսին ուկրաինական իրադարձությունների ֆոնին դաշինքին միանալու հայտ էին ներկայացրել։ Ապրիլի 4-ին Ֆինլանդիան դարձավ ՆԱՏՕ-ի 31-րդ անդամը, իսկ Շվեդիայի դիմումը դեռևս չի արժանացել հունգարական և թուրքական խորհրդարանների վերջնական հավանությանը։

Հայերեն

ՉԺՀ-ն խոստացել է ԵՄ-ի նկատմամբ կիրառել հայելային միջոցներ, եթե իր ապրանքների մուտքը եվրոպական շուկա սահմանափակվի

Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության «Փոխգործակցության համար» կրծքանշանով

Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը

Ինժեներական քաղաքում տեղի ունեցավ Քամ Ղաֆֆարիանին նվիրված աստղի բացման հանդիսավոր արարողությունը

Դմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերը

Ակադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումը

Ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ քրեական վարույթով վերականգնվել է 18.5 մլն դրամի վնասը

Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա

Նոյեմբերի 6-ի միջոցառումների անոնս