Սպորտ

Հայաստանի բասկետբոլի հավաքականը բարելավել է դիրքը ՖԻԲԱ-ի դասակարգման աղյուսակում

1 րոպեի ընթերցում

Հայաստանի բասկետբոլի հավաքականը բարելավել է դիրքը ՖԻԲԱ-ի դասակարգման աղյուսակում

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՖԻԲԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների վարկանիշային թարմացված աղյուսակը, որում Հայաստանի հավաքականը զբաղեցնում է 83-րդ տեղը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ֆեդերացիան: Նախորդ հրապարակման համեմատ Հայաստանի հավաքականը առաջադիմել է 4 հորիզոնականով:

Աշխարհի 2027 թվականի առաջնության նախընտրական առաջին փուլում Հայաստանի հավաքականի հետ նույն ենթախմբում ընդգրկված Ավստրիայի հավաքականը 65-րդ հորիզոնականում է, իսկ Ալբանիան զբաղեցնում է 99-րդ տեղը:

Հայաստանի հավաքականն Աշխարհի առաջնության ընտրական փուլի առաջին հանդիպումը կանցկացնի 2024թ․ փետրվարի 22-ին՝ մրցելով Ավստրիայի հետ:

Կարդացեք հոդվածը` العربية
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում