Ազդարարվեց «Իմփաքթ Հաբ»-ի Գյումրու մասնաճյուղի և ստեղծարար կենտրոնի բացումը

5 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գյումրիում սեպտեմբերի 15-ին ազդարարվեց «Իմփաքթ Հաբ»-ի Գյումրու մասնաճյուղի և ստեղծարար կենտրոնի բացումը։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը , «Իմփաքթ Հաբ Գյումրի»-ն և ԿՐԵԼԱԲ-ը կյանքի են կոչվել «Իմփաքթ Հաբ Արմենիա» սոցիալական նորարարության զարգացման հիմնադրամի կողմից՝ «Labs for Change - կանանց հզորացում հանուն մարզերում սոցիալական նորարարության և ստեղծարարության զարգացման» ծրագրի շրջանակում։ Ծրագիրն իրականցվում է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության կառավարության տրամադրած աջակցության շնորհիվ՝ Իմփաքթ Հաբի, «Հայաստանի նորաձևության և դիզայնի պալատ» ՀԿ-ի և Դիլիջանում գործող՝ Մեյդ-Վել-է արհեստագործական հարթակի համագործակցությամբ։

Կենտրոնի կարմիր ժապավենը կտրելու պատիվը տրվեց Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանին, Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերին և «Իմփաքթ Հաբ Արմենիա» սոցիալական նորարարության զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Գևորգ Պողոսյանին։

Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերը կարևորեց կառույցի բացումը՝ նշելով, որ կենտրոնը ոչ միայն կարևոր է Գյումրիի, այլ նաև ողջ մարզի զարգացման համար։ Այն կանանց ու երիտասարդներին նոր հնարավորություն է ընձեռում զարգանալու, հզորանալու ու իրենց մտահաղացումները կյանքի կոչելու համար։ «Հոսով ենք՝ սա կրեատիվության, ոգեշնչման ու համագործակցության կենտրոն կդառնա»,-հավելեց դեսպանը։

ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը, շնորհավորելով գյումրեցիներին «Իմփաքթ Հաբ»-ի բացման առթիվ, կարևորեց կանանց և երիտասարդների տնտեսական զարգացման ակտիվությանն ուղղված նախաձեռնությունը։ «Սրանք հանդիսանում են կառավարության կողմից մշակվող ռազմավարության հիմնական կետերից։ Ըստ էության, «Իմփաքթ Հաբ Հայաստան»-ի այս ու նախորդող քայլերը ուղիղ համապատասխանում են այն թիրախներին, որ կառավարությունը դրել է իր առջև։ Մեր համագործակցության նախորդ փորձը բավական հաջողված էր և, կարծում եմ, նույն հաջողությամբ կշարունակվի։ Կարևոր է նաև այն, որ կա մշտական համագործակցություն ինչպես քաղաքականության մշակման, այնպես էլ ծառայությունների իրականացման շրջանակներում։ Այս կառույցի գործունեությունը կնպաստի ընդհանուր տնտեսական ակտիվությանը և կկանխի գործազրկությունը»,-նշեց Ռուբեն Սարգսյանը։

«Գյումրու մասնաճյուղի մեկնարկը «Իմփաքթ Հաբ Արմենիա»-ի համար նշանակալի ձեռքբերում է: Սա նաև մեծ քայլ է մեր երկրի համար։ Այսօր կարող ենք ուրախանալ, որ սոցիալական նորարարությունն ու ստեղծարար միտքը օգնելու են մեզ մեծ քայլ անել դեպի համայնքային զարգացում։ Որպես համաշխարհային ճանաչում ունեցող «Իմփաքթ Հաբ» ցանցի մաս՝ «Իմփաքթ Հաբ Արմենիա»-ն տարիներ շարունակ եղել է ձեռնարկատիրական աճի և դինամիկ էկոհամակարգի խթանման առաջնագծում ստարտափների, ստեղծարար և փոփոխություններ բերող անձանց ու կազմակերպությունների համար: Դեպի Գյումրի ընդլայնման նպատակը ոչ միայն տեղական ձեռնարկատիրական էկոհամակարգի զարգացմանը նպաստելն է, այլև աշխարհագրական սահմանները չճանաչող կապերի խթանումը: Դե իսկ Շիրակի ԿՐԵԼԱԲ-ն ունի իր հստակ ուղղվածությունը, որն ընդգրկում է թվային արտադրության և հարակից ոլորտները: Այս նախաձեռնության նպատակն է նպաստել ստեղծարար ձեռնարկատիրական էկոհամակարգի զարգացումը և Շիրակի մարզում կանանց հնարավորությունների ընդլայնումը: Կենտրոնի ծրագրերին մասնակցելու արդյունքում կանայք և երիտասարդները կունենան մասնագիտական և ձեռնարկատիրական գիտելիքների և հմտությունների զարգացման, թվային ոլորտում եկամտաբեր արտադրանք ստեղծելու հնարավորություններ, որն իր հերթին կստեղծի աշխատանքի նոր հեռանկարներ ու կընդլայնի շուկայի հասանելիությունն անհատների համար»,-նշեց «Իմփաքթ Հաբ Հայաստան» սոցիալական նորարարության զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Գևորգ Պողոսյանը։

Միջոցառման շրջանակներում անցկացվեց նաև աշխատարան, որի ժամանակ հյուրերը հնարավորություն ստացան փորձարկելու իրենց հմտությունները թվային աշխարհում:

Արմենուհի Մխոյան

Հայերեն English

150 դրամ՝ մեկ ուղևորության համար. Ավինյանը հայտարարությամբ է հանդես եկել

Արին Բերդի փողոցի կահույքի արտադրամասի պահեստային հատվածում հրդեհ է բռնկվել

Ավելի մեծ շեշտ պետք է դնենք մեր ոչ միայն նահատակների, այլև մեր զինծառայողների վաստակը գնահատելու համար. վարչապետ

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Իռլանդիայի նորընտիր վարչապետին

Կառավարությունը նախատեսում է ավելացնել ժամկետային զինծառայողների արձակուրդի տևողությունը

ՀՀ ԱԳ փոխնախարարն ու ԱՄԷ ԱԳ պետնախարարը մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում ընթացող զարգացումների շուրջ

Կառավարությունը կսահմանի բարձր տեխնոլոգիաների ոլորտում պետական աջակցության ենթակա գործունեության տեսակների ցանկը

Կառավարությանը կվերանայի ՊՊԾ ծառայողների ատեստավորման կարգը

Բաշար Ասադի վարչակարգի տապալումից հետո առաջին անգամ ռուսական պատվիրակություն է ժամանել Դամասկոս

Հանրապետությանում առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ