Փրկարարները դպրոցից փորձաքրեագիտական կենտրոն են տեղափոխել ուսումնական ականն ու սնդիկը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը սեպտեմբերի 13-ին Երևան քաղաքի Նելսոն Ստեփանյան փողոցի թիվ 3 հասցեում գտնվող հ․ 139 դպրոցի աշխատակցից ահազանգ է ստացել, որ դպրոցում առկա է ուսումնական ական և սնդիկ։ Տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից, դեպքի վայր են մեկնել ՆԳՆ փրկարար ծառայության քիմիկ-հետախույզների հերթապահ և ինժեներասակրավորական խմբերը։

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ վերանորոգման աշխատանքներ սկսելու նպատակով նկուղում իրականացվել են մաքրման աշխատանքներ և հայտնաբերվել է ուսումնական ական ու սնդիկ, որը տեղի ուժերով տեղափոխվել է փոխտնօրենի աշխատասենյակ։

Նշվում է, որ փրկարարներն ուսումնական հակատանկային ականը (УМВЧ-62) և տարայի մեջ գտնվող սնդիկը (մոտ 200 գրամ) տեղափոխել են փորձաքրեագիտական կենտրոն։

Հայերեն

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան