Տարածաշրջանային

Իրանը ռազմական տեխնիկա է կենտրոնացնում Իրաքի հետ սահմանին

2 րոպեի ընթերցում

Իրանը ռազմական տեխնիկա է կենտրոնացնում Իրաքի հետ սահմանին

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հրետանի և զրահապատ մեքենաներ է տեղափոխում Իրաքի հետ սահման։ Նման քայլի պատճառն այն է, որ մոտենում է սեպտեմբերի 19-ի վերջնաժամկետը, երբ Իրաքյան Քրդստանի տարածաշրջանային կառավարությունը պետք է զինաթափի քրդական խմբավորումներին, որոնք Թեհրանն ահաբեկչական է համարում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է իրանական Tasnim գործակալությունը։

Լրատվամիջոցը լուսանկարներ է տարածել, որոնք ցույց են տալիս հրետանու և տանկերի տեղափոխումը Իրանի հյուսիս-արևմտյան շրջաններ։

1402062212403739328340184.jpg (47 KB)

1402062212401765828340174.jpg (70 KB)

1402062212400083028340154.jpg (96 KB)

1402062212393222128340124.jpg (102 KB)

Հուլիսին Իրանի բարձրաստիճան ռազմական հրամանատարներից մեկն Իրաքի կառավարությանը նախազգուշացրել էր, որ եթե Իրաքի կառավարությունը մինչև սեպտեմբերի վերջնաժամկետը գործողություններ չձեռնարկի «թշնամական զինված խմբերի դեմ», ապա դա կարող է հանգեցնել նրանց դեմ Իրանի զինված ուժերի նոր հարվածների։

ԻՀՊԿ-ն 2022 թ․-ին մի շարք հարվածներ էր հասցրել Իրաքյան Քրդստանում այդ խմբերի դիրքերին։

Սեպտեմբերի 13-ին Իրաքի ԱԳՆ ղեկավարը ժամանել էր Թեհրան, որտեղ իրանցի իր գործընկերոջ հետ բանակցություններում քննարկել էր հարցեր՝ կապված քրդական խմբավորումների զինաթափման հետ, ինչպես նաև այդ համաձայնագրի կատարման ժամկետները։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում