Վրաստանում ընդդիմությունը պահանջել է գործ հարուցել վարչապետ Ղարիբաշվիլիի դեմ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի «Միասնական ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցությունը դիմել է դատախազություն՝ պահանջելով հետաքննություն սկսել վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի նկատմամբ` անձնական նպատակներով բյուջետային միջոցների հնարավոր յուրացման գործով: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС-ից, այս մասին լրագրողներին հայտնել է կուսակցության հակակոռուպցիոն հարցերով քարտուղար Վասո Ուրուշաձեն։

«Մենք պարտադիր ենք համարում տարածված տեղեկատվությանն իրավական ընթացք տալը, պաշտոնական հայտարարությունը Վրաստանի դատախազություն ներկայացնելը և Իրակլի Ղարիբաշվիլիի նկատմամբ քրեական գործի հարուցումը պահանջելը», - ասել է նա դատախազության շենք մտնելուց առաջ։

«Լելոն Վրաստանի համար» ընդդիմադիր խորհրդարանական կուսակցությունը նախօրյակին հայտարարել էր հանրապետության վարչապետի դեմ իմփիչմենթի գործընթաց սկսելու իր պլանների մասին։ Դրա համար հիմք են դարձել այն տեղեկությունները, թե Ղարիբաշվիլին մասնավոր ուղևորություն է կատարել Գերմանիայից ԱՄՆ։ Պնդվում էր, թե դրա համար Ղարիբաշվիլին օգտվել է կառավարական ինքնաթիռից։ Նախարարների կաբինետում հերքել են այս տեղեկությունը՝ հայտնելով, որ վարչապետը Գերմանիա է մեկնել չարթերային չվերթով, ընդ որում՝ բյուջետային միջոցներ չեն ծախսվել։ Ղարիբաշվիլին, ըստ նախարարների կաբինետի, Գերմանիայից ԱՄՆ է մեկնել կանոնավոր չվերթով։

Կառավարության անդամի իմփիչմենթի ընթացակարգ սկսելու համար 150 պատգամավորներից 50-ը պետք է դիմեն Վրաստանի Սահմանադրական դատարան։ Եթե ​​մեկ ամսվա ընթացքում հաստատվի, որ պաշտոնյան խախտել է օրենքը, խորհրդարանը երկու շաբաթվա ընթացքում պետք է քննարկի իմփիչմենթի որոշումը։ Կառավարության անդամը կհամարվի պաշտոնից ազատված, եթե կողմ քվեարկի պատգամավորների մեծամասնությունը։

Հայերեն

Հունգարիան արգելել է պարզեցված կարգով Հայաստանից և Վրաստանից աշխատանքային միգրանտների մուտքը

«Հանրապետություն» կուսակցությունը դիմում է ներկայացրել ԿԸՀ՝ պահանջելով կասեցնել «Ուժեղ Հայաստան»-ի մասնակցությունը ընտրություններին

Քիշնևում մեկնարկել է Մոլդովայի թվային գագաթնաժողով 2026-ը․ Moldpres

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-05/06/26

Ասիական ինդեքսներ - 05/06/26

Firebird ընկերության մեգանախագիծը մտել է կառուցման և սարքավորումների տեղակայման եզրափակիչ փուլ

«Բոլորին դեմ եմ» կուսակցությունը Երևանում անցկացրեց «Ժողովրդի համբերության բաժակը լցնելու» քաղաքական ակցիան

ՆԳ նախարարությունն ընտրական գործընթացի ընթացքում կապահովի շուրջօրյա արձագանք․ կգործեն թեժ գծեր

Գրոսին եռակողմ հանդիպում է անցկացրել Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի ներկայացուցիչների հետ

Երևանում տեղի ունեցավ «Հայաստան» դաշինքի ամփոփիչ հանդիպումն ընտրողների հետ