Քաղաքականություն

Երևանի և Բաքվի միջև լարվածության աճը բարդացնում է տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման շուրջ աշխատանքը․ Օվերչուկ

2 րոպեի ընթերցում

Երևանի և Բաքվի միջև լարվածության աճը բարդացնում է տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման շուրջ աշխատանքը․ Օվերչուկ

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Անդրկովկասում տրանսպորտային կապերի ապաշրջափակման շուրջ եռակողմ աշխատանքային խմբի բանակցությունները շարունակվում են, սակայն Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների սրացումը բացասաբար է անդրադառնում այդ գործունեության վրա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը Արևելյան տնտեսական ֆորումի շրջանակներում։

«Իհարկե, ցանկացած սրացում միշտ բացասաբար է անդրադառնում մեր աշխատանքի վրա, հետ է գցում, դանդաղեցնում է այն, և ժամանակ է անցնում, մինչև նորից վերադառնում ենք, նստում ենք և սկսում աշխատել», - Օվերչուկի խոսքերն է մեջբերում ТАСС գործակալությունը:

ՌԴ փոխվարչապետը հավելել է, որ բանակցությունները չեն դադարեցվել, շարունակվում են։

Օվերչուկի խոսքով՝ տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման շուրջ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների հաջորդ հանդիպումը տեղի կունենա, երբ դրա համար պայմաններ հասունանան։

Ավելի վաղ՝ աշխատանքային խմբի վերջին հանդիպումից հետո, ՌԴ փոխվարչապետը զգալի առաջընթաց էր արձանագրել Ադրբեջանի և Հայաստանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման շուրջ համաձայնության գալու հարցում։

Կողմերի միջև վերջին հանդիպումը տեղի է ունեցել հունիսի 2-ին։

Կարդացեք հոդվածը` FrançaisРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում