Քաղաքականություն

Ռազմական էսկալացիայի ռիսկը մշտապես առկա է, սակայն դա չթույլատրելու համար պետք է քայլեր ձեռնարկել․ փոխնախարար

2 րոպեի ընթերցում

Ռազմական էսկալացիայի ռիսկը մշտապես առկա է, սակայն դա չթույլատրելու համար պետք է քայլեր ձեռնարկել․ փոխնախարար

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հարավային Կովկասում ռազմական էսկալացիայի ռիսկը մշտապես առկա է։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը։

Արման Սարգսյանը հաստատեց այն տեղեկությունները, որ հայ-ադրբեջանական սահմանին նկատվել է Ադրբեջանի զորքերի և տեխնիկայի կուտակում՝ նշելով, որ այդ մասին պաշտոնապես հաղորդագրություն է տարածել նաև Պաշտպանության նախարարությունը։

«Ավելորդ լարումից, մյուս բաներից խուսափելու համար ցանկալի է հետեւել պաշտոնական տեղեկատվությանը, մենք ամեն ինչ հրապարակում ենք»,- ավելացրեց Սարգսյանը։

Դիտարկմանը, որ տեսանյութեր կան, որ հակառակորդը հարձակողական զենքեր է կուտակում սահմանին, փոխնախարարն նշեց, որ տեսանյութերում պարզ երևում են հրետանային միջոցների և մի շարք այլ ռազմական տեխնիկայի կուտակումներ։

«Այդ մասին խոսվել է: Չեմ ցանկանում ևս մեկ անգամ դրա մասին խոսել: Միայն կհորդորեմ մեր տեղեկատվությանը հետևեք, մենք պարբերաբար տեղեկատվություն տրամադրում ենք: ՊՆ-ն իր իրավասության շրջանակներում, բնականաբար, քայլեր ձեռնարկում է տարածաշրջանում իրավիճակը չապակայունացնելու եւ ընդհանուր իրավիճակի վրա որևէ կերպ բացասական ազդեցություն չունենալու իմաստով: Մեր տարածաշրջանն այնպիսին է, որ էսկալացիայի ռիսկը մշտապես առկա է, սակայն մենք՝ որպես պետություն, պետք է ձեռնարկենք քայլեր, որպեսզի գործն էսկալացիայի, առհասարակ ռազմական մեծ գործողությունների չհասնի»,- եզրափակեց Սարգսյանը։

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում