Բաքվում տեղի կունենա ադրբեջանա-իրանական համատեղ ռազմական հանձնաժողովի նիստը
1 րոպեի ընթերցում
![Բաքվում տեղի կունենա ադրբեջանա-իրանական համատեղ ռազմական հանձնաժողովի նիստը](http://armenpress.am/resized/480/static/news/b/2023/09/1119091.jpg)
ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Բաքվում սեպտեմբերի 9-ին տեղի կունենա ադրբեջանա-իրանական համատեղ ռազմական հանձնաժողովի նիստը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Tasnim-ը, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պատվիրակությունը կայցելի Ադրբեջան՝ նիստին մասնակցելու նպատակով, որտեղ կքննարկվեն երկու երկրների միջև ռազմական և պաշտպանական համագործակցության ամրապնդման հարցեր:
Պատվիրակության կազմում է նաև Իրանի պաշտպանության նախարարի տեղակալ բրիգադի գեներալ Մեհդի Ֆարահին: