ՀՀ ՊՆ-ն օտարերկրյա ռազմական կցորդներին է ներկայացրել հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված օպերատիվ իրավիճակը
1 րոպեի ընթերցում
![ՀՀ ՊՆ-ն օտարերկրյա ռազմական կցորդներին է ներկայացրել հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված օպերատիվ իրավիճակը](http://armenpress.am/resized/480/static/news/b/2023/09/1119085.jpg)
ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարարությունում սեպտեմբերի 8-ին տեղի է ունեցել հերթական ճեպազրույցը Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված օտարերկրյա ռազմական կցորդների և ներկայացուցիչների հետ։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, ճեպազրույցի ընթացքում ռազմական կցորդներին է ներկայացվել հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված օպերատիվ իրավիճակը։
Ըստ աղբյուրի՝ նշվել է, որ վերջին 2 օրերի ընթացքում ադրբեջանական զինուժի կուտակումների պատճառով իրավիճակը շարունակում է լարված մնալ, ուստի ՀՀ զինված ուժերը շարունակում է անհրաժեշտ գործողություններ ձեռնարկել` այն կայունացնելու և սադրանքներ թույլ չտալու համար։