Սպորտ

Հայաստանն առաջին մեդալն է նվաճել ծանրամարտի աշխարհի ընթացիկ առաջնությունում

1 րոպեի ընթերցում

Հայաստանն առաջին մեդալն է նվաճել ծանրամարտի աշխարհի ընթացիկ առաջնությունում

ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սաուդյան Արաբիայում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում Եվրոպայի չեմպիոն 20-ամյա Գոռ Սահակյանը դարձավ բրոնզե մեդալակիր։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի պաշտոնական կայքը, Սահակյանը երկամարտում գրանցեց 312 կգ արդյունք։ Պոկում վարժությունում նա 3-րդ փորձից բարձրացրեց 142կգ ծանրաձողը՝ նվաճելով փոքր արծաթե մեդալ։ Հրում վարժությունում նա կրկին 3-րդ փորձից կարողացավ բարձրացնել 170կգ ծանրաձողը։

Սա Հայաստանի առաջին մեդալն է ծանրամարտի աշխարհի ընթացիկ առաջնությունում։

Կարդացեք հոդվածը` EspañolРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում