Հայկական կողմը նախատեսում է Հայաստանի մշակութային օրեր անցկացնել Եգիպտոսում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Եգիպտոսում Հայաստանի դեսպան Հրաչյա Փոլադյանը սեպտեմբերի 4-ին հանդիպում է ունեցել Եգիպտոսի մշակույթի նախարար Նեվին Յուսեֆ ալ-Քիլանիի հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը։

Բարձր գնահատելով երկու բարեկամ երկրների միջև մշակութային ոլորտում համագործակցության լավ ավանդույթները՝ զրուցակիցները պատրաստակամություն են հայտնել համատեղ ջանքեր գործադրել փոխգործակցության հետագա զարգացման համար։ Այս կապակցությամբ ՀՀ դեսպանը առանձնահատուկ կարևորել է երկու երկրների միջև համապատասխան իրավապայմանագրային դաշտի թարմացումն ու լրամշակումը։ Միաժամանակ, դեսպան Փոլադյանը նշել է, որ հայկական կողմը նախատեսում է աշխատանքներ իրականացնել՝ գալիք տարում Եգիպտոսում Հայաստանի մշակութային օրեր անցկացնելու ուղղությամբ։ Համագործակցության առավել ընդլայնման համար կողմերը կարևորել են նաև պաշտոնական պատվիրակությունների և մշակութային խմբերի փոխայցելությունների աշխուժացումը։

Հանդիպման ընթացքում դեսպան Փոլադյանը նախարար Նեվին ալ-Քիլանիին է փոխանցել ընթացիկ տարվա հոկտեմբերին Հայաստանում կայանալիք «Կին քաղաքական առաջնորդների Ժողովրդավարության, խաղաղության և անվտանգության հարցերով գագաթնաժողովի» մասնակցության հրավերը։ Շնորհակալություն հայտնելով հրավերի համար՝ նախարարը հետաքրքրություն է հայտնել գագաթնաժողովին մասնակցության առնչությամբ։

Հայերեն English Français Русский

63-72 տարեկան քաղաքացիները բիզնեսի համար կկարողանան ստանալ մինչև 2 միլիոն դրամ պետական աջակցություն

Swift տիեզերական աստղադիտակը դուրս է եկել ուղեծրից և այրվել Երկրի մթնոլորտի վերին շերտերում

Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համախմբման մասին․ ինչպես է արձագանքում իշխանությունը

Ucom-ը և Գործատուների միությունը համագործակցության հուշագիր են ստորագրել

Երևանի պետական բժշկական համալսարանի «Հերացի» ավագ դպրոցից օտարված տարածքը վերադարձվեց 19 տարի անց

Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը

Վարչապետը կարևորել է պետական ծրագրերի ամենօրյա առաջընթացը ստուգող մեխանիզմների ներդրումը

Հութիները հայտնել են, որ սաուդական ուժերի օդային հարվածների հետևանքով 12 ժամվա ընթացքում 15 զոհ է գրանցվել

Հայաստանի մարզերի շուրջ 40 դպրոցում ԱԲ ուսուցման ծրագիրը կընդլայնվի

Ռոբոտաշինության և ԱԲ ուղղությամբ նոր բուհական կրթական ծրագրերի ընդունելությունը նախատեսվում է սկսել 2027 թվականից