Հասարակական

Հայաստանը հերքում է Սոթքի հատվածում զենք և ռազմական տեխնիկա կուտակելու մասին Ադրբեջանի մեղադրանքները

1 րոպեի ընթերցում

Հայաստանը հերքում է Սոթքի հատվածում զենք և ռազմական տեխնիկա կուտակելու մասին Ադրբեջանի մեղադրանքները

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի տարածած տեղեկությունը, թե հայկական զինված ուժերը մեծ քանակությամբ զենք ու ռազմական տեխնիկա են կուտակում Սոթքի հատվածում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հայաստանի պաշտպանության նախարարությունն այդ մասին հաղորդագրություն է տարածել։

«Ադրբեջանական քարոզչամեքենան ստահոդ տեղեկություններ է տարածում այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ-ն մեծ քանակությամբ զենք, ռազմական տեխնիկա և անձնակազմ է կենտրոնացնում Սոթքի հատվածում: Նման կեղծ տեղեկությունների շրջանառմամբ ադրբեջանական կողմը տեղեկատվական հիմք է ստեղծում Սոթքի ուղղությամբ այսօր առավոտյան սկսած հերթական սադրանքը շարունակելու նպատակով»,- ասված է հաղորդագրության մեջ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում