Քաղաքականություն

Առանց Երևանի և Բաքվի շահերը հաշվի առնելու՝ հնարավոր չէ իրավիճակի հանգուցալուծում․ Զախարովա

2 րոպեի ընթերցում

Առանց Երևանի և Բաքվի շահերը հաշվի առնելու՝ հնարավոր չէ իրավիճակի հանգուցալուծում․ Զախարովա

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանը գտնում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման միջնորդական գործողություններում հարկավոր է հաշվի առնել երկու երկրների դիրքորոշումը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այսպես է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել Ֆրանսիայի նախագահի խոստումը՝ ակտիվացնել միջնորդական ջանքերը Երևանի և Բաքվի միջև հարաբերություններում։

«Մի կողմից՝ մենք բազմիցս ասել ենք այն մասին, որ ողջունում ենք ցանկացած նախաձեռնություն, որը չի հակասում Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված Ռուսաստանի ջանքերին, որոնք չեն կրկնօրինակում և, առավել ևս, չեն խաթարում այդ ջանքերը», - ասել է Զախարովան ճեպազրույցում։

Նա նաև նշել է, որ առանց երկու երկրների շահերը հաշվի առնելու՝ հնարավոր չէ «բավականաչափ թեժացած» իրավիճակի հանգուցալուծում։

«Մյուս կողմից, մեզ քաջ հայտնի է Ֆրանսիայի գործունեությունն այս ուղղությամբ։ Եվ ոչ պակաս կարևոր է այն, որ նման միջնորդական ջանքերի շրջանակներում պարզապես անհրաժեշտ է հաշվի առնել, առաջին հերթին, հակամարտության երկու կողմերի՝ և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի դիրքորոշումը։ Եվ առանց դրա չարժե ակնկալել առանց այն էլ բավականաչափ թեժացած իրավիճակի կարգավորման որևէ առաջընթաց։ Սա ցանկացած միջնորդության ալֆան և օմեգան է», - նշել է Մարիա Զախարովան:

Կարդացեք հոդվածը` EspañolFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում