Իրանի նախագահը կարծում է, որ BRICS-ին և ՇՀԿ-ին երկրի անդամակցությունը կօգնի պատժամիջոցների դեմ պայքարում

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի անդամակցությունը BRICS-ին և Շանհայի համագործակցության կազմակերպությանը (ՇՀԿ) կօգնի Իսլամական Հանրապետությանը՝ հաղթահարելու արևմտյան պատժամիջոցների բացասական հետևանքները: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС գործակալությունից, այդ մասին հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին։

«Մեր անդամակցությունը BRICS գլոբալ դաշինքին և տարածաշրջանային Շանհայի համագործակցության կազմակերպությանը որոշակիորեն կարող է իր դերը խաղալ ԱՄՆ-ի պատժամիջոցների դեմ պայքարում», - ասել է Ռայիսին Թեհրանում կայացած մամուլի ասուլիսում։

Նա նշել է, որ Իրանի տնտեսական ներուժը թույլ կտա ամրապնդել երկու միավորումների դիրքերը միջազգային ասպարեզում։

«Հաշվի առնելով մեր բազմաթիվ հնարավորությունները՝ մենք շատ արդյունավետ ենք համարում Իրանի անդամակցությունը BRICS-ին և ՇՀԿ-ին, ինչպես նաև մասնակցությունը տարածաշրջանային մյուս դաշինքներին։ Այդ արդյունավետությունը երկուստեք է, քանի որ Իրանի անդամակցությունից օգուտ կարող են քաղել միավորումների բոլոր մասնակիցները, ներառյալ՝ մենք ինքներս», - ընդգծել է Ռայիսին:

Հայերեն

ՉԺՀ-ն խոստացել է ԵՄ-ի նկատմամբ կիրառել հայելային միջոցներ, եթե իր ապրանքների մուտքը եվրոպական շուկա սահմանափակվի

Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության «Փոխգործակցության համար» կրծքանշանով

Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը

Ինժեներական քաղաքում տեղի ունեցավ Քամ Ղաֆֆարիանին նվիրված աստղի բացման հանդիսավոր արարողությունը

Դմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերը

Ակադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումը

Ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ քրեական վարույթով վերականգնվել է 18.5 մլն դրամի վնասը

Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա

Նոյեմբերի 6-ի միջոցառումների անոնս