Սպորտ

Համաշխարհային դպրոցական խաղերում Հայաստանը ներկայացնող բոլոր ըմբիշները մեդալներ են նվաճել

1 րոպեի ընթերցում

Համաշխարհային դպրոցական խաղերում Հայաստանը ներկայացնող բոլոր ըմբիշները մեդալներ են նվաճել

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համաշխարհային դպրոցական խաղերում Հայաստանի ազատ ոճային բոլոր ըմբիշները մեդալներ են նվաճել:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի «Ֆեյսբուք»-ի էջը՝ արծաթե մեդալակիրներ են դարձել 57 կգ քաշային Ավետիք Թութխալյանը, 62 կգ քաշային Մաքսիմ Մկոյանը, իսկ 44 կգ քաշային Նարեկ Հակոբքյոխվյանը դարձել է բրոնզե մեդալակիր։

Ավելի վաղ հունահռոմեական ոճի ըմբիշներ Մարատ Աճեմյանը (44 կգ) և Արամ Սարգսյանը (62 կգ) անցկացրել են4-ական գոտեմարտ և դարձել ոսկե մեդալակիր, իսկ Ջանես Նազարյանը (57 կգ) նվաճել է բրոնզե մեդալ:

Հայաստանը ներկայացնող բոլոր ըմբիշները, որոնք Ռիո էին մեկնել Համաշխարհային դպրոցական խաղերին մասնակցելու համար, մեդալներ են նվաճել։

Կարդացեք հոդվածը` РусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում