Սպորտ

Հայաստանը Համալսարանական սպորտի միջազգային փառատոնում մեդալակիր ունի

1 րոպեի ընթերցում

Հայաստանը Համալսարանական սպորտի միջազգային փառատոնում մեդալակիր ունի

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքում ընթացող Համալսարանական սպորտի միջազգային փառատոնի ընթացքում լողի 200 մ բատերֆլայ մրցաձևում Հայաստանի ներկայացուցիչ Վարսենիկ Մանուչարյանը 2.24,43 արդյունքով դարձել է բրոնզե մեդալակիր՝ սահմանելով ՀՀ նոր ռեկորդ։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Sports.ru» կայքը, Վարսենիկ Մանուչարյանը դուրս է եկել 50 մ բատերֆլայ մրցաձևի կիսաեզրափակիչ։

Համալսարանական սպորտի միջազգային փառատոնը մեկնարկել է օգոստոսի 19-ին և կտևի մինչև օգոստոսի 31-ը։ Այդ ստուգատեսին մասնակցում է նաև Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի մարզական պատվիրակությունը։

Կարդացեք հոդվածը` فارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում