Ֆուտզալի Հայաստանի չեմպիոնը մեկնել է Կիպրոս՝ մասնակցելու Չեմպիոնների լիգայի խաղերին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտզալի Հայաստանի չեմպիոն «Երևան» ակումբը մեկնել է Կիպրոս, որտեղ կմասնակցի Չեմպիոնների լիգայինախնական փուլի մրցաշարին։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ակումբի «Ֆեյսբուքի» էջը, Հայաստանի չեմպիոնն ընդգրկված է Gխմբում, որտեղ կմրցի Կիպրոսի «ԱԵԼ Լիմասոլի» (օգոստոսի 23), շվեյցարական «Միներվայի» (օգոստոսի 24) և Սան Մարինոն ներկայացնող «Ֆիորենտինոյի» (օգոստոսի 26) հետ: Հաջորդ փուլի ուղեգիր կնվաճեն խմբերի հաղթողները։

«Հաշվի առնելով, որ այս սեզոնին շատ հայրենակիցներ հանգստանում են Կիպրոսում, ուրախ կլինենք տեսնել Ձեր աջակցությունը Հայաստանի չեմպիոնին՝ առաջիկա հանդիպումների ընթացքում։ Սպասեք լավ նորությունների Լիմասոլից»,- ասված է «Երևան» ակումբի հաղորդագրության մեջ։

Հայերեն فارسی

ՀՀ ԱԳՄԱ փոխնախարարն ԱՄԷ արտաքին գործերի պետնախարարի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների օրակարգը

Ֆիլիպիններում նախատեսում են ավարտին հասցնել գործող փոխնախագահի դատավարությունը

Ուկրաինայում բանակցությունների նոր փուլից հետո ԱՄՆ-ն հայտնել է խաղաղության ուղղությամբ արձանագրված առաջընթացի մասին

Բունդեսթագը հաստատել է Գերմանիայի դաշնային բյուջեն, որը նախատեսում է պաշտպանական ծախսերի ռեկորդային ցուցանիշ

Անօդաչու թռչող սարքը խախտել է Լատվիայի օդային տարածքը

ՀՀ ՆԳՆ կրթահամալիրում անցկացվել է «Փաստաթղթերի կեղծում» թեմայով մասնագիտական դասընթաց

Աբու Դաբիում քննարկվել են Հայաստանի և ԱՄԷ-ի միջև հետագա համագործակցության ուղիները

Տիգրան Մեծի պողոտա-Ագաթանգեղոսի փողոց խաչմերուկից մինչև Խորենացու փողոցի հատվածը ժամանակավորապես փակ է լինելու երթևեկության համար

Վճռաբեկ դատարանը բեկանել է Դավիթ և Գոռ Համբարձումյաններին վերաբերող Վերաքննիչ դատարանի որոշումը

Մեկնարկել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի դրամահավաք-արշավը