Լանջիկի ավտովթարի հետևանքով տուժածներից երկուսը շարունակում են մնալ Գյումրու բժշկական կենտրոնում

3 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ,14 ՕԳՈՍՏՈՍԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լանջիկ գյուղի մոտակայքում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով Գյումրու բժշկական կենտրոն տեղափոխված տուժածներից երկուսը շարունակում են մնալ բուժհաստատությունում։ Մեկի վիճակը ծանր է, մյուսինը՝ ծայրահեղ ծանր, երկուսն էլ տղամարդ են։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին բժշկական կենտրոնի մամուլի ծառայությունից։

Օգոստոսի 14-ի ժամը 00:30-ի սահմաններում Լանջիկի մոտ բեռնատարին բախված միկրոավտոբուսի 17 ուղևորներից 11 մահացել էր, 6`-ը տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել Գյումրու ԲԿ։

«Այս պահին քննարկում ենք երկուսին Երևան տեղափոխելու հարցը»- «Արմենպրես»-ին տեղեկացրեց Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը։

Օգոստոսի 14-ի ժամը 00:30-ի սահմաններում, Երեւան-Գյումրի ավտոճանապարհին՝ Լանջիկ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ողբերգական ավտովթար։ Երեւան-Գյումրի ավտոճանապարհի 90-րդ կմ-ին բախվել են «Volkswagen» մակնիշի ուղեւորափոխադրող միկրոավտոբուսը եւ «ZIL» մակնիշի բեռնատարը։ Զոհվել է 11 քաղաքացի, այդ թվում՝ միկրոավտոբուսի վարորդը եւ «Համշեն տուրի» զբոսավարը, ծանր վիրավորել՝ 6-ը։ Վիրավորվել է նաեւ «ZIL»–ի վարորդը։ Ողբերգական վթարի ենթարկված ուղեւորները վերադառնում էին Արեւմտյան Հայաստան ուղեւորությունից։

ՀՀ առողջապահության նախարարության տվյալներով՝ մեկ տուժած Գյումրու բժշկական կենտրոնից տեղափոխվել է «Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք: Բժիշկների գնահատմամբ` վերջինիս առողջական վիճակը ծանր է:

Դեպքի վայրից «Աստղիկ» բժշկական կենտրոն տեղափոխված 3 տուժածի առողջական վիճակը գնահատվել է թեթև: Նրանք հետազոտվել են, ստացել են առաջին բուժօգնություն և դուրս գրվել:

Նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթեւեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը)։

ԱրմենուհիՄխոյան

Հայերեն

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան