Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ից ստացել է բոլոր անհրաժեշտ երաշխիքները բանտարկյալների փոխանակման համար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ն Իրանին է տրամադրել անհրաժեշտ բոլոր երաշխիքները բանտարկյալների փոխանակման և Իսլամական Հանրապետության ակտիվների ազատման համար։ Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, այդ մասին ասել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին։

«Իրանի կառավարությունը և նրա դիվանագիտությունը կջանան օգտագործել իրենց ունեցած հնարավորությունները պետության և նրա քաղաքացիների իրավունքների պաշտպանության համար: Իսլամական Հանրապետության ֆինանսական միջոցներն արգելափակվել էին ԱՄՆ-ի ճնշման ներքո անօրինական հիմքերով, իսկ մի շարք իրանցիներ՝ ձերբակալվել կեղծ պատրվակներով: Այս երկու հարցերն էլ եղել են Նախարարների կաբինետի օրակարգում։ Բանտարկյալների փոխանակման գործընթացը, ինչպես նաև ֆինանսական միջոցների ազատումը, որոնք պատկանում են Իրանի կառավարությանն ու ժողովրդին, կիրականացվեն երկուստեք համաձայնությամբ և սահմանված կարգով: Իրանը ստացել է բոլոր անհրաժեշտ երաշխիքներն այդ համաձայնությունների կատարման համար»,- նշել է Քանանին:

Օգոստոսի 10-ին The New York Times թերթը հաղորդել էր, որ ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել բանտարկյալների փոխանակման շուրջ։ Նույն օրը Սպիտակ տունը հաստատել է համաձայնության փաստը, սակայն հորդորել է սպասել Իսլամական Հանրապետությունից ԱՄՆ քաղաքացիների վերադարձին, որպեսզի վերջնականապես հայտարարվի գործարքի ավարտի մասին։

Գործարքի շրջանակներում Իրանը կստանա հասանելիություն 6 միլիարդ դոլար գումարի, որը սառեցվել է Հարավային Կորեայի բանկերի հաշիվներում՝ ԱՄՆ պատժամիջոցների պատճառով: Ակնկալվում է, որ կվերացվի իրանական ակտիվների արգելափակումը և դրանք կփոխանցվեն Կատար:

Հայերեն

Եվրոպական խորհրդարանի պատգամավորները Euronews-ի գագաթնաժողովում քննարկել են ԵՄ ընդլայնման հարցը

ՉԺՀ-ն խոստացել է ԵՄ-ի նկատմամբ կիրառել հայելային միջոցներ, եթե իր ապրանքների մուտքը եվրոպական շուկա սահմանափակվի

Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության «Փոխգործակցության համար» կրծքանշանով

Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը

Ինժեներական քաղաքում տեղի ունեցավ Քամ Ղաֆֆարիանին նվիրված աստղի բացման հանդիսավոր արարողությունը

Դմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերը

Ակադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումը

Ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ քրեական վարույթով վերականգնվել է 18.5 մլն դրամի վնասը

Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա