Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցել է Երևան-Գյումրի ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի զոհերի ընտանիքներին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը ցավակցել է Երևան-Գյումրի ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի զոհերի ընտանիքներին:

«Խոր ցավով տեղեկացանք Երևան-Գյումրի ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի մասին, որի հետևանքով կան տասնյակից ավելի զոհեր և վիրավորներ։

Հանուն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանության և հոգևոր ողջ դասի հղում ենք մեր ցավակցությունները զոհերի ընտանիքներին ու հարազատներին և հայցում Սուրբ Հոգու մխիթարությունը վշտացյալ բոլոր սրտերին։

Աղոթում ենք, որ Բարեգութն Աստված երկնային լուսեղեն Իր օթևաններում հանգստության մեջ ընդունի հոգիները մեր զոհված զավակների։

Մաղթում ենք, որ Ամենազոր Տերը շուտափույթ ապաքինում պարգևի վիրավորներին և բոլոր տուժածներին»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասված է ցավակցական խոսքում:

Երևան-Գյումրի ավտոճանապարհին՝ Լանջիկ գյուղի մոտակայքում, օգոստոսի 14-ին ժամը 00:30-ի սահմաններում տեղի է ունեցել ավտովթար, ինչի հետևանքով մահացել է 11 քաղաքացի: Կա հինգ՝ ծանր, մեկ՝ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող տուժած:

Հայերեն العربية Русский

Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ «Բարգավաճ Հայաստանը» կարող է ապահովել երաշխավորված խաղաղություն և տնտեսական զարգացում

Ոնց որ արդեն սովորել ենք մարդկանց հետ շփվել, ելույթներ ունենալ. Ռոբերտ Քոչարյանը՝ Սևանի հանրահավաքում

Հայաստանը 5500 վարդ է արտահանել Լատվիա. ԵՄ-ն խոստանում է աջակցել հայկական արտադրանքի մուտքին եվրոպական շուկա

Երևանում կայացավ հայրենական արտադրության զինտեխնիկայի և սպառազինության մեծ ցուցահանդեսը

Նազելի Բաղդասարյանը հայտնել է իր անունից կեղծ էլեկտրոնային նամակների տարածման մասին

ՊՆ-ն պարզաբանել է սահմանային անցակետերում ռազմական ոստիկանության ծառայության իրականացման նպատակը

Ռուսաստանը հայտարարել է, որ կմասնակցի Ղարաբաղում սոցիալական նշանակության ծրագրերի իրականացմանը

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Երևանը համալրվեց նոր հանրային կանաչ տարածքով. ՀԱՀ-ում բացվեց Եռանկյունաձև այգին

Ավագ դպրոցներում կգործեն ճանապարհային երթևեկության անվտանգության և վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ