Տարածաշրջանային

Թուրքիայում հայտարարել են, որ Ուկրաինայի հարցով խորհրդակցությունների նոր փուլի վերաբերյալ որոշում չկա

1 րոպեի ընթերցում

Թուրքիայում հայտարարել են, որ Ուկրաինայի հարցով խորհրդակցությունների նոր փուլի վերաբերյալ որոշում չկա

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Թուրքիայում հայտարարել են, որ Ուկրաինայի հարցով խորհրդակցությունների նոր փուլի վերաբերյալ որոշում չկա։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Lenta.ru»-ին։

Մինչ այդ՝ խորհրդակցություններ են անցկացվել Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքում։

Թեև դեռ հստակ որոշում չկա այն մասին՝ արդյոք Անկարան հոկտեմբերին հանդիպում կանցկացնի, թե՞ ոչ, այդուհանդերձ, թուրքական մայրաքաղաքը պատրաստ է միջնորդ լինել կայուն հրադադարի և հակամարտության կարգավորման գործում:

Ջիդդայում կայացած բանակցություններում Սաուդյան Արաբիայի իշխանությունները ներկայացրել են ուկրաինական հակամարտության կարգավորման այլընտրանքային ծրագիր։ Այն ներառում է Ուկրաինայի ամբողջականության պահպանումը, հրադադարի հաստատում բոլոր ճակատներում, ՄԱԿ-ի հովանու ներքո խաղաղ բանակցությունների սկիզբ, ինչպես նաև՝ գերիների փոխանակում։

Խորհրդակցություններին մասնակցել են շուրջ 40 երկրների ներկայացուցիչներ, այդ թվում՝ Չինաստանից, Հնդկաստանից, Հարավային Աֆրիկայից և Բրազիլիայից:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում