Հասարակական

Երևան-Մեղրի ավտոճանապարհին ԻԻՀ քաղաքացու վարած բեռնատարի և մարդատար ավտոմեքենայի բախման հետևանքով երեք մարդ է զոհվել

2 րոպեի ընթերցում

Երևան-Մեղրի ավտոճանապարհին ԻԻՀ քաղաքացու վարած բեռնատարի և մարդատար ավտոմեքենայի բախման հետևանքով երեք մարդ է զոհվել

ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնն օգոստոսի 11-ին, ժամը 11։06-ին ահազանգ է ստացել, որ Եղեգնաձոր-Մալիշկա ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և երկու մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 129-րդ կմ-ին բախվել են «Renault» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Հ․ Ռ., ԻԻՀ քաղաքացի) և «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ռ․ Կ․, ծնված 1965 թ․). ճանապարհին վառելիքի արտահոսք է եղել։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ուղևոր Հ․ Կ․-ն (ծնված 2002 թ.) հոսպիտալացվել է Եղեգնաձորի բժկական կենտրոն, այնուհետև «Էրեբունի» ԲԿ։

Նշվում է, որ փրկարարները սահմանազատել են տարածքը և ճանապարհի միակողմանի երթևեկությունն ապահովելու նպատակով մտափոխեցի օգնությամբ կտրել ճանապարհամերձ ծառերի ճյուղերը, հիդրավլիկ գործիքների միջոցով ավտոմեքենայից դուրս բերել վարորդ Ռ․Կ․-ի, 2 ուղևորների դիերը, մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային և իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում