Հայ փախստականների և բռնի տեղահանվածների ՀԿ-ների ներկայացուցիչները առաջարկներ են ներկայացրել ՀՀ ԱՍՀ նախարարին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարՆարեկ Մկրտչյանն օգոստոսի 9-ին ընդունել է Լեռնային Ղարաբաղի, Ադրբեջանական ԽՍՀ-ի և Նախիջևանի հայ փախստականների և բռնի տեղահանվածների հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին։

Նախարարությունից «Արմենպրես»-ին տեղեկացրին, որ «հանդիպման նպատակն էր լսել ու վերհանել կազմակերպությունների կողմից հավաքագրված՝ աշխատանքի և սոցիալական պաշտպանության ու դրան հարակից ոլորտային խնդիրները, ներկայացնել իրենց առաջարկները և դիտարկումները։ Այս համատեքստում հիմնականում քննարկվել են սոցիալ-տնտեսական իրավունքներին՝ բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրերին, իրականացված վերջին փոփոխություններին, աշխատանքի ապահովմանն առնչվող մի շարք հարցեր»։

Նշվում է, որ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները հանդես են եկել առաջարկներով ու դիտարկումներով՝ գործող ծրագրերի լավարկման, նոր նախաձեռնությունների իրականացման հնարավորությունների վերաբերյալ։ Վերջիններիս կողմից հնչեցված առաջարկները հավաքագրվել են՝ նախարարության լիազորությունների շրջանակում առկա խնդիրները քննարկելու, իսկ այլ ոլորտներին առնչվող հարցերը՝ գործընկեր գերատեսչություններին փոխանցելու նպատակով։

Ըստ աղբյուրի՝ կարևորվել է նման ձևաչափով հանդիպումների պարբերաբար անցկացումը. պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկա օրերին կազմակերպել առանձին քննարկումներ՝ ԱՍՀ նախարարության ներկայացուցիչների մասնակցությամբ։

Հայերեն

Կաշառք ստանալու և տալու դեպքերի առթիվ քրեական գործով կալանավորվել է ՀԿԱԾ Շիրակի ստորաբաժանման պետը

«Ահա սքրինշոթը, գումարը փոխանցվել է». IDBank-ը զգուշացնում է կեղծ փոխանցումների միջոցով իրականացվող զեղծարարությունների մասին

Գրոսին անընդունելի է համարել Զապորոժիեի ԱԷԿ-ի վրա հարձակումը, որի հետևանքով կա զոհ

Երևանի մի խումբ փրկարարներ արժանացել են պարգևների

Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարը հեռախոսազրույց է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ

Վենսը վստահեցրել է, որ Վաշինգտոնի և Թեհրանի միջև հակամարտությունը հավերժ չի շարունակվելու

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ընդգծել է կենսաբազմազանության պահպանության և բնական ռեսուրսների կայուն կառավարման կարևորությունը խաղաղության ամրապնդման գործում

Դավիթ Թադևոսյանն ու Խալիլ Շիրղոլամին քննարկել են Հայաստանի և Իրանի միջև տեխնոլոգիական համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Հութիները հայտնել են Սաուդյան Արաբիայում նավթային օբյեկտներ և օդանավակայաններ թիրախավորելու մասին

Այստեղ մի քիչ տարբեր եմ, ենգիբարյանական եմ. Վարդան Պետրոսյանն իր կյանքի էջերն ընթերցողին է ներկայացնում «Նամակներ Փարիզից» գրքով