Մոսկվան լարվածությունը թուլացնելու փոխզիջումային լուծումներ է ներկայացրել Երևանին և Բաքվին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մոսկվայում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի վերջին եռակողմ հանդիպման ժամանակ ռուսական կողմը լարվածությունը թուլացնելու առաջարկներ է արել Հայաստանին և Ադրբեջանին, և կողմերն ուսումնասիրում են այդ առաջարկները։ ТАСС-ին տված հարցազրույցում այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ վարչության տնօրեն Դենիս Գոնչարը։

«Հուլիսի 25-ին Մոսկվայում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների մակարդակով վերջին շփումները տեղի են ունեցել Լեռնային Ղարաբաղում ստեղծված ծայրահեղ բարդ իրավիճակի ֆոնին։ Առանց զգայուն մանրամասների հրապարակման՝ կարող եմ ասել, որ մեր կողմից լարվածության թուլացման փոխզիջումային լուծումներ են առաջարկվել, որոնք կողմերը վերցրել են՝ «տանն ուսումնասիրելու»: Մենք հույս ունենք, որ մարդասիրական նկատառումները, հասարակ մարդկանց մասին հոգատարությունը կգերակշռեն Բաքվի և Երևանի միջև քաղաքական տարաձայնություններին», - ասել է նա:

Պաշտոնյան ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Ռուսաստանը բոլոր փուլերում ակտիվորեն մասնակցել է ԼՂ հակամարտության կարգավորմանը և հիշեցրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ 2020-2022 թթ․-ին կնքված եռակողմ համաձայնությունների մասին։

Գոնչարը նաև նշել է, որ ռուսական կողմը շարունակում է ակտիվ միջնորդական ջանքերը բոլոր ուղղություններով, ներառյալ՝ տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացի մեկնարկը, Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի համաձայնեցումը, հասարակայնության ներկայացուցիչների և փորձագետների միջև երկխոսության զարգացումը:

«Ամեն ինչ չէ, որ այնքան արագ է ընթանում, որքան մենք կցանկանայինք, բայց դա հասկանալի է՝ հաշվի առնելով այն խնդիրների և հակասությունների շարքը, որոնք կուտակվել են հակամարտության տարիների ընթացքում», - հավելել է Գոնչարը։

Հայերեն English Français Русский

Դպրոցական ավտոբուսների ծառայությունը մարզերում գործարկվում է. վարչապետը ծանոթացել է ավտոբուսների պայմաններին, անվտանգային ստանդարտներին

Ենոքավան-Կարմիրգյուղ ավտոճանապարհին հոկտեմբերի 4-ին կկատարվեն պայթեցման աշխատանքներ

Հանրապետության տարածքում սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ

87 տարեկանում մահացել է ռուս հոգեթերապևտ և հեռուստահաղորդավար Անատոլի Կաշպիրովսկին

Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը

Ֆուտբոլիստ Արտյոմ Բանդիկյանը կբացակայի մոտ 3 շաբաթ

Ռեակտիվ շարժիչով ռուսական ԱԹՍ-ն հարվածել է Դնեպր գետի վրայով անցնող կամրջին․ երթևեկությունը կաթվածահար է

Սեուտայում լարվածությունը մեծացել է. երկու երիտասարդ միգրանտ վիրավորվել է, լողափը վարակված է բակտերիաներով

Անահիտ Մանասյանը ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչների հետ քննարկել է երեխաների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր

ՄԱԳԱՏԷ-ն տեղեկություն է ստացել ԶԱԷԿ-ի հարակից տարածքների վրա մի շարք հարձակումների մասին