Վրաստանում փրկարարները ևս 80 մարդու են տարհանել 2 հոգու կյանք խլած սողանքի շրջանից

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրացի փրկարարները ևս 80 մարդու են տարհանել Ռաչայի բարձրլեռնային երկրամասում գտնվող առողջարանային Շովի ավանից, որտեղ սողանքի հետևանքով 2 մարդ է զոհվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ТАСС-ը՝ վկայակոչելով Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը։

Մարդկանց ստիպված են եղել տարհանել ուղղաթիռներով, որոնք թռիչքները շարունակել են օգոստոսի 4-ի վաղ առավոտից։

Մոտավորապես նույնքան մարդ դեռ տարհանման է սպասում տարերային աղետի գոտուց։ Մինչ այժմ տարհանվածների ընդհանուր թիվը 150 է։ Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունն իր հերթին հայտնում է, որ տարերքի վայր է մեկնել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

Շովիում սողանքն իջել է օգոստոսի 3-ի ցերեկը։ Դրա հետևանքով վնասվել են կամուրջներ ու ճանապարհներ, ինչպես նաև զբոսաշրջային քոթեջներ և «Սանսեթ Շովի» հյուրանոցը։

Ներքին գործերի նախարարությունն անմիջապես այնտեղ է ուղարկել սահմանապահ ոստիկանության երկու ուղղաթիռ։ Առաջին օրը հաջողվել է տարհանել 70 մարդու։ Որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում նաև հայտնաբերվել է երկու մարդու մարմին։

Օգոստոսի 4-ին փրկարարական աշխատանքներին է միացել ևս երկու ուղղաթիռ։ Մոտ 50 մարդ մինչև հիմա չի կարողանում կապի դուրս գալ։ Նրանց մասին տեղեկությունների ստացման համար գործում է թեժ գիծ:

Հայերեն

Եվրոպական խորհրդարանի պատգամավորները Euronews-ի գագաթնաժողովում քննարկել են ԵՄ ընդլայնման հարցը

ՉԺՀ-ն խոստացել է ԵՄ-ի նկատմամբ կիրառել հայելային միջոցներ, եթե իր ապրանքների մուտքը եվրոպական շուկա սահմանափակվի

Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության «Փոխգործակցության համար» կրծքանշանով

Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը

Ինժեներական քաղաքում տեղի ունեցավ Քամ Ղաֆֆարիանին նվիրված աստղի բացման հանդիսավոր արարողությունը

Դմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերը

Ակադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումը

Ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ քրեական վարույթով վերականգնվել է 18.5 մլն դրամի վնասը

Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա