Սպորտ

Վազորդ Երվանդ Մկրտչյանն անկախ Հայաստանի աթլետիկայի առաջին մեդալն է նվաճել Համաշխարհային ուսանողական խաղերում

1 րոպեի ընթերցում

Վազորդ Երվանդ Մկրտչյանն անկախ Հայաստանի աթլետիկայի առաջին մեդալն է նվաճել Համաշխարհային ուսանողական խաղերում

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի աթլետիկայի հավաքականի անդամ Երվանդ Մկրտչյանն անկախ Հայաստանի առաջին մեդալն է նվաճել Համաշխարհային ուսանողական խաղերի աթլետիկա մարզաձևում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` վազորդ Երվանդ Մկրտչյանը 1500 մետր վազքատարածությունում զբաղեցրել է 3-րդ տեղը՝ արժանանալով բրոնզե մեդալի:

Հայաստանի համար աթլետիկա մարզաձևում սա 1-ին մեդալն էր Ուսանողական խաղերում:

1500 մետր վազքատարածության որակավորման փուլը Մկրտչյանը հաղթահարել էր 1-ին տեղով:

Ավելի վաղ այս Խաղերում հայկական պատվիրակության առաջին մեդալը (բրոնզ) նվաճել էր ուշուիստ Ժիրայր Պետրոսյանը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում