Թուրքիայի նախագահը Բարձրագույն ռազմական խորհրդի նիստ է հրավիրել
1 րոպեի ընթերցում
![Թուրքիայի նախագահը Բարձրագույն ռազմական խորհրդի նիստ է հրավիրել](http://armenpress.am/resized/480/static/news/b/2023/08/1116697.jpg)
ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը օգոստոսի 3-ին Բարձրագույն ռազմական խորհրդի նիստ է հրավիրել:
Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:
Նիստից առաջ խորհրդի անդամներն այցելել են Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի դամբարան՝ «Անըթքաբիր»։
Էրդողանի նախագահությամբ նիստն անցկացվում է Անկարայի նախագահական համալիրում՝ մամուլի համար փակ ֆորմատով:
Թուրքական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ նիստի օրակարգային ամենակարեւոր հարցերից է Թուրքիայի գլխավոր շտաբի պետի նշանակումը, որը Յաշար Գյուլերի՝ ազգային պաշտպանության նախարար նշանակվելուց հետո դեռևս թափուր է: