Աղավնաձոր գյուղի մոտ մի քանի օջախներով այրվում է շուրջ 60 հա խոտածածկույթ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնն օգոստոսի 2-ին, ժամը 09։40-ին ահազանգ է ստացել, որ Աղավնաձոր գյուղի «Ուլգյուր» կոչվող տարածքում հրդեհ է բռնկվել։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատների երեք մարտական հաշվարկ, երկու օպերատիվ խումբ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։

«Ըստ նախնական տվյալների՝ մոտ 60 հա տարածքում մի քանի օջախներով այրվում է խոտածածկույթ։

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Վայոց ձորի անտառտնտեսություն» մասնաճյուղի 16 աշխատակից և Աղավնաձոր գյուղից 50 բնակիչ։

Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել են 1 անօդաչու թռչող սարք և ՊՆ մեկ ուղղաթիռ։

Դեպքի վայրում են գտնվում ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Կամո Ցուցուլյանը, տնօրենի տեղակալներ փ/ծ գնդապետ Դավիթ Սարգսյանը և փ/ծ գնդապետ Տիգրան Պետրոսյանը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ ժամը 19։05-ի դրությամբ ուղղաթիռն իրականացրել է 8 ջրթափում։

Հայերեն

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան