Քաղաքականություն

Երևանի և Բաքվի միջև տարածքային վեճերը պետք է լուծվեն սահմանազատման գործընթացի շրջանակներում․ Զախարովա

2 րոպեի ընթերցում

Երևանի և Բաքվի միջև տարածքային վեճերը պետք է լուծվեն սահմանազատման գործընթացի շրջանակներում․ Զախարովա

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի և Ադրբեջանի միջև տարածքային վեճերը պետք է լուծվեն հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանագծման գործընթացի շրջանակներում։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով հարցին, թե ինչ դիրքորոշում ունի Մոսկվան Արարատի և Տավուշի մարզերի յոթ անկլավներ Ադրբեջանին վերադարձնելու՝ Բաքվի պահանջի մասին։

«Մենք ծանոթ ենք Բաքվի դիրքորոշմանը, Ադրբեջանի նկատմամբ նման հավակնություններ ունի նաև հայկական կողմը։ Տարածքային վեճերը պետք է լուծվեն հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանագծման գործընթացի շրջանակներում։ Այն (խմբ․՝ սահմանազատման գործընթացը) համակարգվում է համապատասխան երկկողմանի հանձնաժողովի կողմից, և մենք ողջունում ենք այն փաստը, որ հուլիսի 12-ին՝ երկար ընդմիջումից հետո, տեղի ունեցավ չորրորդ հանդիպումը», - ասել է Զախարովան։

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը հավելել է, որ Ռուսաստանը պատրաստ է կողմերին խորհրդատվական, փորձագիտական, փաստաթղթային աջակցություն ցուցաբերել բոլոր, նույնիսկ ամենաբարդ խնդիրների լուծման գործում։

Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովներիչորրորդ հանդիպումը կայացել է հուլիսի 12-ին։ Հանդիպման ժամանակ կողմերը շարունակել են սահմանազատման հարցերի քննարկումը, անդրադարձել են կազմակերպչական և ընթացակարգային մի շարք հարցերի: Կողմերը պայմանավորվել են նաև աշխատանքային կարգով որոշել հանձնաժողովների հաջորդ հանդիպման անցկացման օրն ու վայրը: Հայաստանում ձևավորված հանձնաժողովը գլխավորում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Ադրբեջանում՝ այդ երկրի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը։

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում