Վաշինգտոնում կրկնել են բարդ փոխզիջումների անհրաժեշտությունը Երևանի և Բաքվի միջև լիարժեք խաղաղության հասնելու համար

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ-ն հնարավոր է համարում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը, այդ պատճառով տարբեր, այդ թվում՝ բարձր մակարդակով շարունակում է աշխատել կողմերի հետ «բարդ փոխզիջումների» և խաղաղության հասնելու ուղղությամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը։

«Ինչպես մենք մշտապես կրկնել ենք, մենք հավատում ենք, որ խաղաղության համաձայնագիրը մոտ է: Ահա թե ինչու մենք շարունակում ենք Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ շփումներն ինչպես այս գերատեսչության ամենաբարձր մակարդակով, այնպես էլ ստորաբաժանումների մակարդակով ՝ կոչ անելով նրանց հասնել բարդ փոխզիջումների, որոնք անհրաժեշտ են լիարժեք խաղաղության համաձայնագրի հասնելու համար», - ասել է Պետքարտուղարության խոսնակը։

Միլլերը նաև հրաժարվել է մանրամասներ ներկայացնել ԱՄՆ պետքարտուղարի՝ կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուիս Բոնոյի այցից տարածաշրջան, որը նախատեսվում է այս շաբաթ։

Հայերեն English Français Русский Türkçe

ԱՄՆ-ն պատրաստ է դերակատարում ունենալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններում

Թրամփը մեկնաբանել է Նեթանյահուի առարկությունները Թուրքիային F-35 ինքնաթիռներ տրամադրելու առթիվ

Մեծ Բրիտանիան Ուկրաինային կփոխանցի անօդաչու թռչող սարքերը պաշտպանելու տեխնոլոգիաներ

ԵՄ-ն զգուշացրել է, որ անտառային հրդեհները ծանրաբեռնում են արձագանքման համակարգերը

ՀՀ Ազգային ժողովը նոր կայք ունի

Փաշինյանը ՌԴ նախագահին հայտնել է, թե երբ հնարավոր կլինի ԵՄ–ին անդամագրման համար Հայաստանում հանրաքվե անցկացնել

Փաշինյանը Պուտինին խնդրել է միջոցներ ձեռնարկել հայաստանյան ապրանքների ներմուծման հետ կապված խնդիրները կարգավորելու ուղղությամբ

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը

Հրաձգություն Սիեթլի փառատոնում. կա երեք զոհ և հինգ վիրավոր

Շիրակի և Արագածոտնի մարզերում հուլիսի 28-ին և 29-ին կլինեն վթարային ջրանջատումներ