ԵԱՏՄ-ն պլանավորում է Իրանի հետ առևտրի ծավալը հասցնել 30 միլիարդ դոլարի

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի նախարար Անդրեյ Սլեպնևը հայտարարել է, որ Իրանի՝ ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու մասին մշտական ​​համաձայնագրի տեքստն արդեն նախապատրաստվել է և պատրաստ է վավերացման ու խորհրդարաններում հաստատման։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Սլեպնևը IRNA գործակալությանը տված հարցազրույցում հույս է հայտնել, որ ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի համաձայնագրի ստորագրման ընթացակարգերն օպերատիվ կերպով կիրականացվեն։

Նրա խոսքով՝ ազատ առևտրի ժամանակավոր համաձայնագիրը հանգեցրել է ԵԱՏՄ-ի և Իրանի միջև առևտրի կրկնապատկման։ Նոր լիարժեք ձևաչափով համաձայնագիրն, ըստ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի նախարարի, նաև կհանգեցնի առաջիկա տարիներին կողմերի միջև առևտրի կրկնապատկման։

Նա հույս է հայտնել, որ համաձայնագիրը կստորագրվի մինչև տարեվերջ։

«Լավ պայմաններ են ստեղծվում շուկաներ փոխադարձ հասանելիության համար։ Մենք ոչ միայն վերացրել ենք ապրանքների ավելի քան 90 տոկոսի մաքսատուրքերը փոխադարձ առևտրում, այլև բարելավում ենք բիզնեսի պայմանները վարչական ընթացակարգերի առումով։ Նաև գործիքակազմեր են ստեղծվում համատեղ նախագծերի առաջխաղացման համար», - նշել է նա։

Սլեպնևը կարծում է, որ նման երկարաժամկետ համաձայնագիրը շատ արդյունավետ կլինի։

«ԵԱՏՄ-ն պլանավորում է Իրանի հետ առևտրի ծավալը հասցնել 30 միլիարդ դոլարի», - հավելել է նա։

Այս նպատակին հասնելու համար անհրաժեշտ է, որպեսզի պետությունները որոշակի գործընթացներ անցնեն, զարգացնեն լոգիստիկան, լուծեն ֆինանսական հարցերը և պատժամիջոցային սահմանափակումների հետ կապված խնդիրները։

Հայերեն Русский

ՉԺՀ-ն խոստացել է ԵՄ-ի նկատմամբ կիրառել հայելային միջոցներ, եթե իր ապրանքների մուտքը եվրոպական շուկա սահմանափակվի

Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության «Փոխգործակցության համար» կրծքանշանով

Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը

Ինժեներական քաղաքում տեղի ունեցավ Քամ Ղաֆֆարիանին նվիրված աստղի բացման հանդիսավոր արարողությունը

Դմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերը

Ակադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումը

Ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ քրեական վարույթով վերականգնվել է 18.5 մլն դրամի վնասը

Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա

Նոյեմբերի 6-ի միջոցառումների անոնս