Քաղաքականություն

Խաղաղության հասնելու համար Երևանը և Բաքուն պետք է «բարդ փոխզիջումների» գնան․ Մեթյու Միլլեր

1 րոպեի ընթերցում

Խաղաղության հասնելու համար Երևանը և Բաքուն պետք է «բարդ փոխզիջումների» գնան․ Մեթյու Միլլեր

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը հայտարարել է, որ խաղաղության համաձայնագրին հասնելու համար Հայաստանը և Ադրբեջանը պետք է «բարդ փոխզիջումների» գնան։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Միլլերը նաև վերահաստատել է ԱՄՆ-ի այն դիրքորոշումը, որ խաղաղության համաձայնագիրը մոտ է։

«Մենք շարունակում ենք խոսել խաղաղության համաձայնագրի մասին և շարունակում ենք հավատալ, որ խաղաղության համաձայնագիրը մոտ է։ Այնուամենայնիվ, մենք միշտ ասել ենք, որ դրան հասնելու համար երկու կողմերն էլ պետք է գնան բարդ փոխզիջումների, և այդ իսկ պատճառով պետքարտուղարը շարունակել է խոսել ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի ղեկավարների հետ՝ խրախուսելու նրանց գնալ այդ բարդ փոխզիջումներին, որպեսզի նրանք կարողանան համաձայնության հասնել», - նշել է Միլլերը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում