Զուրաբիշվիլին Ռուսաստանի սադրանք է անվանել բողոքի ալիք բարձրացրած նավի ժամանումը Սոչիից Բաթումի

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ռուսական սադրանք է անվանել Astoria Grande նավի ժամանումը Սոչիից Բաթումի, ինչը բողոքի ալիք է բարձրացրել քաղաքացիների շրջանում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա գրել է Twitter-ի իր էջում։

«Հպարտանում եմ մեր ժողովրդով, որը խաղաղ կերպով բողոքեց ռուսական վերջին սադրանքի՝ Վրաստանի Բաթումիի նավահանգիստ ռուսական ճամփորդական նավի այցի դեմ, մինչ (խմբ․ ՌԴ նախագահ) Պուտինն արգելափակում է հացահատիկի փոխադրումը և խոչընդոտում Սև ծովում ազատ նավարկությունը», - գրել է Զուրաբիշվիլին։

Հուլիսի 27-ի երեկոյան Վրաստանի հարյուրավոր քաղաքացիներ հավաքվել էին Բաթումիի նավամատույցում՝ բողոքելով ռուսաստանցի զբոսաշրջիկներով ճամփորդական նավի ժամանման դեմ։ Ըստ РИА Новости գործակալության՝ նավում եղել է մոտ 800 զբոսաշրջիկ Ռուսաստանից, որոնք մի քանի ժամով հնարավորություն են ունեցել տեսնելու քաղաքի տեսարժան վայրերը։ Նավում եղել են նաև թուրք զբոսաշրջիկներ։

Astoria Grande նավը, որը շահագործում է թուրքական Miray Cruises ընկերությունը, հուլիսի 22-ին դուրս է եկել Սոչիից, որպեսզի Բաթումիով մեկնի Թուրքիա։ Դա առաջացրել է վրացական ընդդիմության դժգոհությունը, որոնք պնդում են, որ նավը կարող է հայտնվել միջազգային պատժամիջոցների տակ։ Բացի այդ, ըստ ցուցարարների՝ նավի ուղևորների մեծ մասը խախտել է «Օկուպացիայի մասին» վրացական օրենքը՝ նախկինում այցելելով Աբխազիա և Հարավային Օսիա, որոնք Թբիլիսին համարում է օկուպացված տարածքներ։

Հայերեն

Եվրոպական խորհրդարանի պատգամավորները Euronews-ի գագաթնաժողովում քննարկել են ԵՄ ընդլայնման հարցը

ՉԺՀ-ն խոստացել է ԵՄ-ի նկատմամբ կիրառել հայելային միջոցներ, եթե իր ապրանքների մուտքը եվրոպական շուկա սահմանափակվի

Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության «Փոխգործակցության համար» կրծքանշանով

Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը

Ինժեներական քաղաքում տեղի ունեցավ Քամ Ղաֆֆարիանին նվիրված աստղի բացման հանդիսավոր արարողությունը

Դմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերը

Ակադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումը

Ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ քրեական վարույթով վերականգնվել է 18.5 մլն դրամի վնասը

Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա