Միջազգային

ՌԴ-ում հայտնել են Մոսկվայի մարզում ԱԹՍ-ի հարձակումը կանխելու մասին

1 րոպեի ընթերցում

ՌԴ-ում հայտնել են Մոսկվայի մարզում ԱԹՍ-ի հարձակումը կանխելու մասին

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ առավոտյան հակաօդային պաշտպանության համակարգերը կանխել են Մոսկվայի մարզի վրա անօդաչու թռչող սարքի հարձակումը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ հարձակման փորձը ձեռնարկվել էր Կիևի կողմից։ Միջադեպի հետևանքով տուժածներ և ավերածություններ չկան։

Ավելի վաղ Մոսկվայում և Մոսկվայի մարզում ԱԹՍ-ներով մի քանի հարձակում է տեղի ունեցել։ Հուլիսի սկզբում հաղորդվել էր մերձմոսկովյան երեք բնակավայրերի շրջանում 5 ԱԹՍ-ի խոցման մասին։ Իսկ այս շաբաթվա սկզբին Ռուսաստանը ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներով ճնշել էր 2 ԱԹՍ, որոնցից մեկն ընկել էր Մոսկվայի պողոտաներից մեկում, մյուսը՝ բիզնես կենտրոնի շենքի վրա։ Միջադեպի հետևանքով տուժածներ չկան։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում