Մեկնարկել է Վրաստանի վարչապետ Ղարիբաշվիլիի այցը Չինաստան

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին պատվիրակության հետ աշխատանքային այցով ժամանել է Չինաստան։ Երկրի հարավ-արևմտյան Չենդու քաղաքի միջազգային օդանավակայանում տեղի է ունեցել Վրաստանի կառավարության ղեկավարի դիմավորման պաշտոնական արարողությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Վրաստանի վարչապետի մամուլի ծառայությունը։

Վրացական պատվիրակությանը դիմավորել են Չինաստանի կրթության նախարարը, Սիչուան նահանգի նահանգապետը, ինչպես նաև Վրաստանում Չինաստանի դեսպանը և Չինաստանում Վրաստանի դեսպանը։

Դիմավորման արարողությանը ներկա էին նաև ուսանող-մարզիկներ։

Ըստ Sputnik գործակալության վրացական ծառայության՝ Ղարիբաշվիլին համաշխարհային առաջնորդների հետ միասին կմասնակցի Չենդուում FISU-ի (Համալսարանական սպորտի միջազգային ֆեդերացիա) 31-րդ խաղերի բացման արարողությանը։ Այս տարի խաղերին մասնակցում է 50 վրացի ուսանող։

Խաղերի բացման արարողությունից հետո վարչապետը և պատվիրակությունը կմեկնեն Պեկին։ Այցի ընթացքում նախատեսվում են երկկողմ հանդիպումներ Պեկինում և Չենդուում։

Հայերեն

Եվրոպական խորհրդարանի պատգամավորները Euronews-ի գագաթնաժողովում քննարկել են ԵՄ ընդլայնման հարցը

ՉԺՀ-ն խոստացել է ԵՄ-ի նկատմամբ կիրառել հայելային միջոցներ, եթե իր ապրանքների մուտքը եվրոպական շուկա սահմանափակվի

Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության «Փոխգործակցության համար» կրծքանշանով

Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը

Ինժեներական քաղաքում տեղի ունեցավ Քամ Ղաֆֆարիանին նվիրված աստղի բացման հանդիսավոր արարողությունը

Դմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերը

Ակադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումը

Ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ քրեական վարույթով վերականգնվել է 18.5 մլն դրամի վնասը

Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա