Նիգերում զինվորականները հայտարարել են հեղաշրջման և երկրի սահմանները փակելու մասին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Աֆրիկայի արևմուտքում գտնվող Նիգերի զինվորականները պետական հեռուստաընկերության եթերում հայտարարել են հեղաշրջման, բոլոր հաստատությունների աշխատանքի դադարեցման և երկրի սահմանները փակելու մասին։ Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է BBC-ի հրապարակումից։

Նիգերի նախագահ Մոհամեդ Բազումը, ըստ տարբեր հրապարակումների, հուլիսի 26-ի առավոտից պահվում է նախագահական պալատում։ Բազումին աջակցություն են հայտնել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, ինչպես նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը։ Ըստ BBC-ի՝ Մոհամեդ Բազումը Արևմտյան երկրների դաշնակիցն է իսլամիստ զինյալների դեմ պայքարում։

Զինվորականները հեռուստատեսությամբ հայտարարել են, որ հեղաշրջում են իրականացնում «երկրում շարունակաբար վատթարացող անվտանգային իրավիճակի, տնտեսական և սոցիալական վատ կառավարման պատճառով»։

«Արտաքին բոլոր գործընկերներին խնդրում ենք չմիջամտել։ Ցամաքային և օդային սահմանները փակ կմնան, մինչև իրավիճակը չկայունանա», - հայտարարել են նրանք։

Հուլիսի 26-ին Նիգերի մայրաքաղաք Նիամեյում մարդիկ դուրս են եկել փողոցներ՝ իրենց աջակցությունը հայտնելով երկրի նախագահին։ Ըստ BBC-ի թղթակցի՝ ցուցարարներին ցրելու համար հեղաշրջում կատարող զինվորականները մի քանի գնդակ են արձակել։

Նիգերի երկու հարևան երկրներում՝ Մալիում և Բուրկինա Ֆասոյում նույնպես վերջին տարիներին հեղաշրջումներ են կատարվել։

Հայերեն English Русский

Սևանում Անկախության 35-ամյակը նշանավորվել է հիշատակի և մշակութային միջոցառումներով

Բրիժիտ Բարդոյի անձնական իրերը Փարիզի աճուրդում վաճառվել են գրեթե 1 միլիոն եվրոյով

Երևանի և Սյունիքի մաքսային ու լոգիստիկ կենտրոնները կկառուցվեն միջազգային կանաչ շինարարության համապատասխան՝ LEED հավաստագրմամբ

Երևանի քաղաքապետարանը պարզաբանում է ներկայացրել «Աղի լճի» տարածքում իրականացվող աշխատանքների վերաբերյալ

Բուլղարիայի վարչապետը կոչ է արել ԱՄՆ-ին ներդրումներ կատարել ԱԲ-ի, ռոբոտաշինության և կիսահաղորդիչների ոլորտներում. BTA

Մարտունի և Վարդենիս քաղաքներում բարձրացվել են ՀՀ մեծ Եռագույն դրոշները

Նիցցայում մասնագիտական վերապատրաստում անցած 12 բժիշկ վերադարձել է Հայաստան

Մոլդովայի ԱԳՆ-ն դատապարտել է ՌԴ-ի կողմից Մերձդնեստրի տարածաշրջանում Պետդումայի ընտրությունների կազմակերպումը. Moldpres

FlyOne Armenia-ն չվերթներ կիրականացնի Երևան-Բելգրադ-Երևան երթուղով

ԱՄԷ ղեկավարները շնորհավորական ուղերձներ են հղել Հայաստանի Անկախության օրվա առթիվ