Հայաստանում ԵՄ առաքելության ղեկավարը Հակարիի կամրջի մոտ հետևում է Արցախի համար մարդասիրական բեռով ավտոշարասյան ընթացքին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը Սյունիքում է՝ Լաչինի միջանցք տանող ճանապարհին, և հետևում է զարգացումներին:

Կառավարության կողմից կազմակերպված և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար նախատեսված հումանիտար բեռներով բեռնված ավտոմեքենաների շարասյունը հասել էր Լաչինի միջանցքի մուտքի մոտ՝ Հակարիի կամրջի հարևանությամբ, երբ շարասյանը մոտեցավ Եվրամիության չորս մեքենաներից բաղկացած դիտորդական առաքելության ավտոշարասյունը։

«Արմենպրես»-ի հետ հարցազրույցում Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը նշեց, թե տեղյակ են, որ Հայաստանի կառավարությունը ցանկանում է հումանիտար բեռներ ուղարկել Լեռնային Ղարաբաղ։

«Մենք եկել ենք այստեղ՝ Հակարիի կամրջի մոտ, որպեսզի տեղում հետևենք իրադարձությունների ընթացքին։ Ինչպես և դուք, մենք նույնպես չգիտենք, կթողնի ադրբեջանական կողմը, որպեսզի հումանիտար բեռներով բեռնված մեքենաները անցնեն Լաչինի միջանցքով և մտնեն Լեռնային Ղարաբաղ։ Ինչ էլ տեղի ունենա, մենք հանգամանորեն այդ մասին կգրենք մեր զեկույցում»,- ընդգծեց Եվրամիության դիտորդական առաքելության ղեկավարը։

Նա հավելեց, որ տևական ժամանակ է, ինչ իրենք մշտադիտարկում են իրականացնում Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանին։

«Իրականացնում ենք բացառապես քաղաքացիական բնույթի դիտարկումներ։ Պարբերաբար այցելում ենք այն սահմանամերձ բնակավայրերը, որոնք գտնվում են հակամարտության գոտու անմիջական հարևանությամբ։ Մենք զեկուցում ենք Բրյուսելին այն ամենի մասին, ինչ տեղի է ունենում այստեղ։ Մենք աջակցում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող բանակցություններին և նպաստում այդ ուղղությամբ Եվրամիության ջանքերին։ Դա մեր հիմնական առաքելությունն է»,- ասաց նա։

Մանվել Մարգարյան

Հայերեն العربية English Русский Türkçe

Էջմիածին–Երևան ավտոբուսների վերջնակետը կլինի Մատենադարանի հարակից տարածքը․ Ջուլիետա Ազարյան

Վենսը դիտարկում է Իրանի ուժային կառույցների հետ ուղղակի բանակցություններ անցկացնելու հնարավորությունը. Wall Street Journal

ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ

Սաուդյան Արաբիան և Եմենի հութիները հայտնել են փոխադարձ հարվածների մասին

ՀԱՊԿ-ի խորհրդի նիստում Հայաստանին դաշինքից հեռացնելու հարց չի քննարկվել․ Թաալաթբեկ Մասադիկով

Հայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները քննարկել են մի շարք հարցեր

Գործադիրը 173 մլն դրամի աջակցություն տրամադրեց Արենի տեսակի խաղողի մթերմանն օժանդակած ընկերությանը

Կառավարությունը 2 մլրդ 434 մլն դրամի սուբվենցիոն ծրագրեր կիրականացնի 22 համայնքում

Հայաստանի բռնցքամարտի տղամարդկանց հավաքականն ուսումնամարզական հավաք է անցկացնում Ուզբեկստանում

Սոնա Ղազարյանն ԱԽ նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանի հոդվածը համարել է առողջ քննադատություն և բանավեճի հիմք