Քաղաքականություն

Ադրբեջանի պնդումները հիշեցնում են Նացիստական Գերմանիայի ղեկավարության արդարացումները՝ Նյուրնբերգյան դատավարության ժամանակ. Արցախի նախագահ

2 րոպեի ընթերցում

Ադրբեջանի պնդումները հիշեցնում են Նացիստական Գերմանիայի ղեկավարության արդարացումները՝ Նյուրնբերգյան դատավարության ժամանակ. Արցախի նախագահ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի պնդումները, թե Արցախի հարցը հանդիսանում է իր ներքին գործը, հիշեցնում են Նացիստական Գերմանիայի ղեկավարության արդարացումները Նյուրնբերգյան դատավարության ժամանակ, երբ զանգվածային սպանությունները նույնպես որակվում էին որպես ներքին գործ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հուլիսի 25-ին տեղի ունեցած ասուլիսի ընթացքում հայտարարեց Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը՝ հիշեցնելով, որ քաղաքակիրթ միջազգային հանրությունը չի ընդունել ընդունել Նացիստական Գերմանիայի ղեկավարության արդարացումները և մերժել է ներքին գործերի պատրվակով մարդու իրավունքների զանգվածային խախտումներ իրականացնելու իրավունքի գոյությունը։

«Ադրբեջանը միտումնավոր կերպով ստեղծում է Արցախի ժողովրդի համար կյանքի այնպիսի պայմաններ, որոնք ուղղված են Արցախի ժողովրդի լրիվ կամ մասնակի ոչնչացմանը։ Միջազգային իրավունքը որակում է նման քաղաքականությունը որպես ցեղասպանություն և պարտավորեցնում միջազգային հանրության բոլոր պետություններին քայլեր ձեռնարկել՝ կանխարգելելու ցեղասպանության հանցագործությունը։»,- ընդգծեց Արայիկ Հարությունյանը:

Արցախի նախագահը ցավով հիշեցրեց, որ արդեն 225-օր Արցախը գտնվում է շրջափակման մեջ, որից 40 օրը՝ լիովին պաշարման: Նա նկատեց, որ միջազգային հանրության կողմից վճռական գործողությունների ուշացումը օր օրի մոտեցնում է անդառնալիության կետը.

«Հստակ է, որ Ադրբեջանը, միջազգային անպատժելիության պայմաններում, շարունակաբար խստացնում է Արցախի ժողովրդի դեմ իրականացվող բռնաճնշումները՝ էթնիկ զտման անթաքույց նպատակով և էթնիկ ատելության ու խտրականության քաղաքականության հիմքով»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում