Իրանի զինված ուժերի զինանոցը համալրվել է նոր ռազմավարական թևավոր հրթիռով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իրանի ռազմածովային ուժերը և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) ստացել են նոր ռազմավարական թևավոր հրթիռ, որն ունի ավելի քան 1000 կմ հեռահարություն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Tasnim գործակալությունը հաղորդում է, որ հրթիռը մի քանի անգամ կընդլայնի Իրանի ռազմածովային պաշտպանության ծածկույթի գոտին:

Հրթիռը ռազմածովային ուժերին և ԻՀՊԿ-ին է հանձնվել հատուկ արարողության ժամանակ, որին մասնակցել են իրանցի բարձրաստիճան զինվորականներ։

Ըստ ԻՀՊԿ-ի նավատորմի փոխծովակալ Ալի Ռեզա Թանգսիրիի՝ «Աբու Մահդի» հրթիռը հնարավոր է արձակել երկրի խորքերից․ այն հաջողությամբ գործում է հակառակորդի էլեկտրոնային պայքարի միջոցների դեմ։ Բացի այդ, փոխծովակալի խոսքով, հրթիռը կարող է արձակվել նավից կամ մերձափնյա մեկնարկային հարթակից, կարող է որսալ մի քանի թիրախներ և թիրախին հարվածել տարբեր ուղղություններից։

«Քանի որ հրթիռը կարող է թռչել շատ ցածր բարձրության վրա և շատ մեծ հեռավորությունից, այն գրեթե հնարավոր չէ հայտնաբերել», - նշել է Ալի Ռեզա Թանգսիրին։

Հրթիռն անվանվել է «Աբու Մահդի»՝ իրաքցի և իրանցի քաղաքական և ռազմական գործիչ Աբու Մահդի ալ-Մուհանդիսի պատվին, որը սպանվել էր 2020 թ․-ի հունվարի 3-ին Բաղդադում ԱՄՆ-ի ավիահարվածի հետևանքով զոհված իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի հետ միասին։

Հայերեն

Ղարաբաղից տեղահանվածների 40+10 հազար դրամի աջակցությունը կշարունակվի ևս մեկ տարի. Փաշինյան

Շախմատի կանանց ու տղամարդկանց թիմերը հաղթանակով են մեկնարկել Օլիմպիադայում

Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ

Հայաստանի սուվերեն վարկանիշի բարձրացումը պետք է հանգեցնի տոկոսադրույքների նվազման. Փաշինյան

Հայաստան-ԵՄ հարաբերությունները պատմության ամենաբարձր կետում են. Փաշինյան

Ջրվեժ համայնքում կայացավ հանդիպում ԱԲ միջազգային օլիմպիադայի դափնեկիրների հետ

Շենքն անցնելու է ՀՀ տնօրինությանը, այստեղ սեթևեթելու բան չկա. Փաշինյանը՝ Ղարաբաղի ներկայացուցչության մասին

Վարչապետը Քոչարյանի ընտանիքի գույքն օրինական համարող քաղաքացիներին կոչ է արել հեղափոխություն անել

Եթե մարդն ամբողջ կյանքում պետական պաշտոնի է եղել ու դոլարային միլիարդատեր է, պետք է րոպե առաջ «կուլակաթափ» անել. Փաշինյան

Կանանց առաջնորդության ամրապնդումը շարունակելու է մնալ խաղաղ, ժողովրդավարական և դիմակայուն պետության կառուցման կարևոր մաս. Լիլիթ Մակունց