Հասարակական

Երևան-Սևան ավտոճանապարհին ՃՏՊ-ի հետևանքով մեկ մարդ մահացել է, երեքը՝ վիրավորվել

1 րոպեի ընթերցում

Երևան-Սևան ավտոճանապարհին ՃՏՊ-ի հետևանքով մեկ մարդ մահացել է, երեքը՝ վիրավորվել

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը հուլիսի 24-ին, ժամը 14։31-ին տեղեկություն է ստացել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 23-րդ կմ-ին «Nissan» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ․ Հ․, ծնված 1954 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրի արգելապատնեշին․ ուղևորներից մեկը տեղում մահացել է։

Նշվում է, որ մինչ փրկարարների կանչի վայր հասնելն ավտոմեքենայի վարորդը և 2 ուղևոր տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել Աբովյանի բժշկական կենտրոն, այնուհետև՝ Երևանի «Էրեբունի» ԲԿ։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում