Թեհրանը եվրոպացիներին կոչ է արել Ղուրանն անարգողներին հանձնել մուսուլմանական երկրներին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանաանին ևս մեկ անգամ դատապարտել է Շվեդիայում և Դանիայում Ղուրանն անարգողներին և եվրոպական երկրներին կոչ է արել մուսուլմանական երկրներին հանձնել այդ գործողությունների պատասխանատուներին։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է IRNA գործակալությունից, մամուլի ասուլիսի ժամանակ Քանաանին Շվեդիայի և Դանիայի կառավարություններին կոչ է արել «կանխել նման գործողությունների կրկնությունը, հանցագործներին պատասխանատվության ենթարկել կամ նրանց հանձնել մուսուլմանական երկրներին»։

Վերջին մի քանի շաբաթների ընթացքում Ստոկհոլմի ոստիկանությունը իրաքցի 37-ամյա Սալվան Մոմիկային թույլ էր տվել բողոքի ակցիայի ժամանակ այրել մուսուլմանների սուրբ գիրքը, ինչպես նաև Իրաքի դրոշը։ Ստոկհոլմի ոստիկանության կողմից Ղուրանն այրելու թույլտվության պատճառով հուլիսի 20-ի առավոտյան հարյուրավոր իրաքցիներ ներխուժել էին Բաղդադում Շվեդիայի դեսպանատուն։

Օրերս Ղուրանի այրմամբ ակցիա է տեղի ունեցել նաև Դանիայում, որից հետո Իրաքում զանգվածային բողոքի ալիք է բարձրացել։ Հարյուրավոր ցուցարարներ փորձել են մտնել Բաղդադի «Կանաչ գոտի», որտեղ գտնվում են կառավարական հաստատություններն ու դիվանագիտական ներկայացուցչությունները։ Ոստիկանությունը վերահսկողության տակ է առել իրավիճակը։

Հայերեն

Եվրոպական խորհրդարանի պատգամավորները Euronews-ի գագաթնաժողովում քննարկել են ԵՄ ընդլայնման հարցը

ՉԺՀ-ն խոստացել է ԵՄ-ի նկատմամբ կիրառել հայելային միջոցներ, եթե իր ապրանքների մուտքը եվրոպական շուկա սահմանափակվի

Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության «Փոխգործակցության համար» կրծքանշանով

Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը

Ինժեներական քաղաքում տեղի ունեցավ Քամ Ղաֆֆարիանին նվիրված աստղի բացման հանդիսավոր արարողությունը

Դմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերը

Ակադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումը

Ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ քրեական վարույթով վերականգնվել է 18.5 մլն դրամի վնասը

Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա