Սպորտ

Հայաստանի բասկետբոլ Մ16 թիմը երկրորդ հաղթանակը տոնեց ԵԱ-ում. հաջորդ մրցակիցն Ադրբեջանն է

1 րոպեի ընթերցում

Հայաստանի բասկետբոլ Մ16 թիմը երկրորդ հաղթանակը տոնեց ԵԱ-ում. հաջորդ մրցակիցն Ադրբեջանն է

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների տղաների հավաքականը երկրորդ հանդիպումն անցկացրեց Եվրոպայի առաջնության C դիվիզիոնում` մրցելով Կիպրոսի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`մեկնարկային քառորդը հավասար ընթացք ստացավ և Հայաստանի ընտրանին միայն երկու միավորի առավելություն ուներ` 22:20: Երկրորդ քառորդում էլ երկու թիմերից ոչ մեկ չէր զիջում խաղային իրավիճակներում և հավաքականները ընդմիջման գնացին Հայաստանի ընտրանու նվազագույն առավելությամբ` 36:35: 3-րդ և 4-րդ քառորդներում Հայաստանի ընտրանին քիչ առավելություն ստացավ և այն պահպանեց մինչ խաղի ավարտը: Հայաստանի ընտրանին հաղթեց 76:63 հաշվով:

Հայաստանի ընտրանին հուլիսի 21-ին կանցկացնի խմբային փուլի վերջին հանդիպումը` մրցելով Ադրբեջանի հետ:

Կարդացեք հոդվածը` العربيةРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում