Հասարակական

ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանը հայտարարում է 2023-2024 ուստարվա ընդունելության երկրորդ փուլը

1 րոպեի ընթերցում

ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանը հայտարարում է 2023-2024 ուստարվա ընդունելության երկրորդ փուլը

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարարություն Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանը հայտարարում է 2023-2024 ուսումնական տարվա ընդունելության երկրորդ փուլը՝ միասնական քննությունների արդյունքներով ընդունելության համար սահմանված նվազագույն շեմը չհաղթահարած և կուրսանտական կազմի շարքերը համալրել ցանկացող անձանց համար:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, դիմորդները ռազմական համալսարանում պետք է անցնեն բժշկական հետազոտություն, հանձնեն գործնական քննություն` ֆիզիկական պատրաստութ­յունից։ Թեստային առաջադրանքների միջոցով կստուգվի նրանց ընդհանուր գիտելիքների և զարգացվածության մակարդակը:

Ըստ աղբյուրի՝ երկրորդ փուլի ընդունելության վերջնաժամկետը 2023 թ. օգոստոսի 1-ն է: Լրացուցիչ հարցերի համար պետք է զանգահարել 010 66 18 00, 010 66 22 02 հեռախոսահամարներին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում